Ցուկերբերգը մտել է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակ. Forbes
Տնտեսություն
18:37 29/07/2017
Աշխարհ

Ցուկերբերգը մտել է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակ. Forbes

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կապիտալը միայն հուլիսի 27-ին մեծացել է 3.8 մլրդ դոլարով՝ բաժնետոմսերի արժեքի բարձրացումից հետո, ինչի արդյունքում նա Forbes-ի վարկածով հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի 5-րդ հորիզոնականում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Ըստ Forbes-ի՝ Ցուկերբերգի անձնական կարողությունը կազմում է 71.7 մլրդ դոլար:

Հինգշաբթի Facebook-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել էր 5 տոկոսով՝ երկրորդ եռամսյակի և 2017-ի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքների հրապարակման ֆոնին։

Facebook-ի զուտ շահույթը 2017 թվականի առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է 1.7 անգամ և կազմել 6.959 մլրդ դոլար։

Աղբյուրի համաձայն՝ Ցուկերբերգն առաջ է անցել մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմից, որի կարողությունը գնահատվում է  68,7 մլրդ դոլար:
 

Placeholder
Ցուկերբերգը մտել է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակ. Forbes