Քաղաքական 09:20 11/08/2017 Հայաստան

Իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև

Օրերս ռուսական «Պրավդան» վերլուծական է գրել Ղարաբաղյան  հարցի մասին՝ Թուրքիային Ռուսաստանի С-400 վաճառելու փաստով:

Վերլուծաբանին թվում է, թե իրոք, ինչպես ինքն է գրել՝ երբ ապրիլին Թուրքիան հասավ Ռուսաստանի հետ համաձայնության С-400  գնման հարցում, ՔՉԵՐԸ կարող էին ենթադրել, որ դրանք կարող են ազդել Հայաստան-Ադրբեջան զինային բալանսի վրա:

 «Պարզվում է» դրա մասին գլխի են ընկել ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունից հետո, թե՝ «Ռուսաստանի՝ Հայաստանի կողմից Ղարաբաղյան հակամարտությանը միջամտությունը կարող է բերել այն պատասխանին, որ Թուրքիան կմիջամտի Ադրբեջանի կողմից»:  Հենց այդ ժամանակ էլ թուրքական լրատվամիջոցները գրել են Անկարայի ձեռք բերած С-400-ի՝ Հայաստանի սահմանին տեղադրելու մտադրության մասին:

Որ Ադրբեջանը «վախեցնում» է իր մեծ եղբորով՝ Թուրքիայով՝ դա ընդհանրապես թողնենք մի կողմ:

Թե ինչու էին Ռուսաստանում այդքան տհաս, որ Թուրքիային զենք են վաճառում մի տարածաշրջանում, որտեղ իրենց խաղաղության միջնորդ են համարում՝ թողնենք մի կողմ: Թե ինչու են Ռուսաստանում «զարմանում», երբ С-400 –երը Թուրքիան ուզում է տեղադրել Հայաստանի սահմանին՝ թողնենք մի կողմ:

Որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ու լկտիաբար հայտարարում, որ  «դա ընդամենը բիզնես է»… հիմա դա էլ թողնենք:

Թողնենք միայն փաստը՝ Ռուսաստանը Թուրքիային զենք է վաճառում:  

Նոր հարցեր են ծագում՝ արդյոք էլի է պատրաստվում Ռուսաստանը զենք վաճառել Թուրքիային, ինչպիսի զենք, ու արդյոք Թուրքիան կարող է դրանք վերավաճառել Ադրբեջանին:  Արդյո՞ք Հայաստանի դիվանագիտությունը  ուշադիր է այս հարցին:

Վերավաճառման հնարավորության մասին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ՊՆ և ՀՀ ԱԳՆ:

ԱԳՆ-ից ստացանք մանրամասն պատասխան. « Ի պատասխան ՌԴ-ից գնված զենքն Ադրբեջանին վերավաճառելը Թուրքիային արգելող միջազգային կամ ռուսաստանյան իրավական նորմերի առկայության վերաբերյալ Ձեր հարցմանը՝ հայտնում ենք հետևյալը.

Առանձին պետությունների միջև սպառազինությունների մատակարարմանը (վաճառքին և/կամ վերավաճառքին) առնչվող հարցերը կարգավորվում են երկկողմ պայմանավորվածությունների միջոցով, որոնցում պետությունները պարտավոր են առաջնորդվել իրենց համար պարտադիր իրավաբանական ուժ ունեցող միջազգային բազմակողմ փաստաթղթերով: Սպառազինությունների որևէ ուղղակի կամ անուղղակի փոխանցման (վաճառքի և/կամ վերավաճառքի) արգելք պարունակող նման միջազգային փաստաթղթեր են «Հակահետևակային ականների արգելման մասին» Օտտավայի կոնվենցիան, «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիան, «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիան: Թուրքիան հանդիսանում է նշված փաստաթղթերի մասնակից պետություն:

Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան անդամակցում են նաև Սովորական սպառազինությունների և երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ վերահսկողության մասին Վասենաարի համաձայնությանը, որով սահմանվում են սպառազինությունների արտահանման, սպառազինությունների վերջնական օգտագործողի և/կամ վերջնական օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման սկզբունքները: Հիմք ընդունելով այդ սկզբունքները՝ մասնակից պետությունները միմյանց միջև երկկողմ պայմանավորվածություններում սպառազինությունների վերջնական օգտագործողի և/կամ վերջնական օգտագործման նկատմամբ վերահսկողությանը և սպառազինությունների վերաարտահանմանը վերաբերող դրույթները և դրանց գործնական իրացման հարցերը կարգավորում են իրենց ազգային օրենսդրությամբ:

Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանք արտահանելու համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկում է վերջնական օգտագործողի հավաստագիրը («end-user certificate»): Այն իրենից ներկայացնում է սահմանված կարգով վավերացված փաստաթուղթ, որը պարունակում է օտարերկրյա պետության լիազոր մարմնի պարտավորությունը՝ օգտագործել ՌԴ-ից արտահանվող ռազմական նշանակության արտադրանքը միայն հայտարարված նպատակներով և թույլ չտալ դրա վերաարտահանումը կամ փոխանցումը երրորդ երկրներին, առանց Ռուսաստանի Դաշնության համաձայնության»:

Այսպիսով մնում է հասկանալ կամ իմանալ՝  իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև:

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:11
Լևոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ում
Հունվարի 23-ից փետրվարի 1-ը Ջիբրալթարում կանցկացվի Tradewise Chess Festival շախմատի ավանդական փառատոնը: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ազգային արխիվը Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ ժողովածուներ է հրատարակում
Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով Հայաստանի ազգային արխիվը երկու տիպի աշխատանք է կատարելու՝ փաստաթղթերի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա
Րոպեներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Փարիզի  «Լը Բուրժե» միջազգային օդանավակայանում։ Նախագահ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Այսօր սփյուռքահայ գործարարներին 120 բիզնես ծրագիր ենք առաջարկում. Հրանուշ Հակոբյան
Նրա խոսքով, Սփյուռքի խնդիրներից են նաև խառնամուսնություններիվի ավելացումը, մայրենի լեզվի պահպանություն հետ կապված դժվարությունները:
Աղբյուր` Panorama.am
15:22
Սուրբ Աթոռի պապական նվիրակը Սերգեյ Մինասյանին մանրամասներ է ներկայացրել Ռումինիայում դիվանագիտական անցուդարձի մասին
Այսօր  Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Սուրբ Աթոռի պապական...
Աղբյուր` Panorama.am
15:19
Պուչդեմոնը հաստատել է, որ ժամանել է Կոպենհագեն
Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնը հաստատել է, որ ժամանել է Կոպենհագեն՝ Կատալոնիայի շուրջ բանավեճն մասնակցելու։...
Աղբյուր` Panorama.am
15:13
Նախագահի՝ ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Էրդողանը սպառնացել է քրդամետ կուսակցությանը․ «Ով մեր դեմ դուրս գա, կճզմենք, կանցնենք»
«Հնարավոր չի լինի խուսափել ոչ արյունից, ոչ զոհերից ու կորուստներից»:
Աղբյուր` Panorama.am
14:52
Մեքսիկայում 2017 թվականին գրանցվել է սպանությունների ամենամեծ թիվը
Վերջին տարիների համեմատ Մեքսիկայում 2017 թվականին գրանցվել է սպանությունների ամենամեծ թիվը: Ներքին Գործերի նախարարությունը հայտնել է, որ 2017...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան
Շաբաթ օրը Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան: Այս մասին «Արևելք» պարբերականին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:30
Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակն է
«Իմ ստեղծագործությունները լցված են սիրով»
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախի 9-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան գործում է Նորշենում
Արցախի Նորշեն համայնքի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
14:00
Իրանի պաշտոնական արձագանքը Թուրքիայի «քրդական» քաղաքականությանը
Մինչ Թուրքիան այս օրերին Սիրիայի հյուսիսում զբաղված է քրդերի դեմ ռազմական գործողություններով, Իրանի նախագահի նստավայրում հյուրընկալվել է Իրաքի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Սլավիկ Հայրապետյանը լավագույն արդյունք է սահմանել Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը մրցապայքարն ավարտել է 15-րդ տեղը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայաստանում սննդի ոլորտում գործող տնտեսվարողները կռեյթինգավորվեն
Առաջիկայում Հայաստանում հանրային սննդի կետերի վրա տեսանելի կլինի որակավորման մասին նշաններ: Սմայլիկնե՞ր, գունավոր պիտակնե՞ր, թե՞ մեկ այլ բան,...
Աղբյուր` Panorama.am
13:21
Լոռու մարզի փաստաբանները գործադուլ են հայտարարել
Լոռու մարզի փաստաբանները միացել են ՀՀ դատական օրենսգրքի նոր նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող...
Աղբյուր` Panorama.am
13:16
Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում. Սաֆրաստյան
«Վերջին շրջանում երևում է, որ Թուրքիան նախապատվությունը տալիս է քրդական գործոնի դեմ իր պայքարին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն...
Աղբյուր` Panorama.am
13:07
Հայաստանում գնաճը վերահսկելի է. ՀՀԿ խմբակցության ղեկավար
«Դեռ երկու տարի առաջ ենք հայտարարել, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Աղբյուր` Panorama.am
13:00
Բուկինիստն առաջարկում է այս տարի սեր խոստովանել գրքով
«Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը նախաձեռնել են «ԻմգաղտնիգրքաՍԵՐ սիրո խոստովանություն գրքով»...
Աղբյուր` Panorama.am
12:47
Մենք չունենք այն գործընթացը, որ պիտի տեղի ունենար. «Սասնա ծռերի» գործով պաշտպաններ
«Սասնա ծռերի» գործով դատավարությունն ընդամենը գործընթաց է, այստեղ օրինականության դաշտում գրեթե ոչ մի աշխատանք դեռ չի կատարվել:...
Աղբյուր` Panorama.am
12:40
ՀՀ նախագահի մեր թեկնածուն բավական բարձր չափորոշիչներ ունի. Վահրամ Բաղդսարյան
«Նախագահի պաշտոնում նման հարուստ կենսագրություն ունեցող մարդը կարող է շատ արդյունավետ աշխատանք տանել»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Աղբյուր` Panorama.am
12:35
Շիրակի մանկապարտեզներում հայտնաբերված խախտումները վերացվել են
Սննդամթերքի պահպանումը իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարրաներում:
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրաչյա Չանդիրյան. Այս տարի փորձելու ենք Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել
«Մրցաշրջան 2017-ը գնահատում եմ բավարարից մի փոքր ավելի այն առումով, որ մեր աշտարակացատկորդները սինքրոն ձևում վեցերորդ տեղը գրավեցին...
Աղբյուր` Panorama.am
12:00
Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը չի կարող ազդել «Ելք»-ի քվեարկության վրա. Արարատ Միրզոյան
«Հանդիպման ընթացքում մենք նրան կներկայացնենք երկրում առկա վիճակը: Եթե այդքանից հետո նա կամենա մնալ ՀՀ նախագահի թեկնածու, այլ բան չենք կարող անել»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:
Աղբյուր` Panorama.am
11:49
ԱՆ. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ
Դեկտեմբերի 11-ից  մինչ օրս Հայաստանում պատվաստվել է 176 աղջիկ: Նման տվյալ է այսօր հրապարակել առողջապահության նախարարությունը:...
Աղբյուր` Panorama.am
11:37
Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
«Կարծում եմ՝ քաղաքական ուժերի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումներն արդյունավետ կլինեն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի պետական-քաղաքական էլիտայում դրական փոփոխություններ են նկատվում»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մխիթարյանը ծննդյան օրը նշել է Պոգբայի ու Ռայոլայի հետ
Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշել է ծննդյան 29-րդ տարեդարձը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազգային արխիվը Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ ժողովածուներ է հրատարակում
16:08 22/01/2018

Ազգային արխիվը Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ ժողովածուներ է հրատարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}