Հասարակություն 14:00 17/08/2017 Հայաստան

Մհեր Երզնկյան. Չպարգևատրված հերոսը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Աջափնյակի Խորեն Խաչատրյանի անվան փողոցից մի շատ նեղլիկ ճամփա տանում  է խարխլված տունը: Այն գտնելը դժվար կլիներ, եթե փողոցի բնակիչներին չասեինք՝ ում տունն ենք փնտրում:

Ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի զորամասերից մեկում զոհված Մհեր Երզնկյանի մասին այսօր շատերը չգիտեն: Ծնողներն իրենց որդու մասին պատմելուց առաջ դեռ պետք է նրա հերոսությունն ապացուցեին:

2016-ի ապրիլի 6-ին Մհերի հորը՝ Արամայիսին ընկերները հայտնում են որդու մահվան մասին: Զորամասի պահակակետում կատարվածն ինքնասպանություն են ներկայացնում: Դիահերձարանում որդու ստացած վերքերը տեսնելով, հայրը հասկանում է, որ որդին սպանվել է:  Հետո փորձում են Մհերի մահը որպես զենքի հետ անզգույշ վարվելու հետևանք ներկայացնել: Որդու վերքերն ուսումնասիրած հայրը հակառակվում է՝ հնարավոր չէ, պահանջում է  փորձաքննություն անցկացնել:

Մհերի զոհվելու  հանգամանքներին ու մանրամասներն ծանոթանալու համար հայրը զորամաս է մեկնում: Զորամասի պատի վրայի կրակոցների հետքերն էլ գալիս են ապացուցելու՝ Մհերը հակառակորդի գնդակից է ընկել:

2016-ի ապրիլից մինչև 2017 թվականի մայիսի վերջը հայրը ճշմարտություն էր փնտրում: Մայիսին քննիչը որոշում կայացրեց:

«Մհեր Արամայիսի Երզնկյանը 06.04.2016թ.՝ ժամը 04:15-ի սահմաններում՝ ընդգրկված լինելով պահակային ծառայությունում որպես 2-րդ պահակակետի ժամապահ, նույն պահակատան տարածքում նկատելով անծանոթ անձնավորության, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում փորձել է կանգնեցնել նրան, սակայն չի հաջողվել և այդ անձնավորության կողմից արձակված կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած վիրավորումներից զոհվել է»,-ասված է Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ավետիսյանի որոշման մեջ:

Քանի որ կրակոց արձակող անձը հայտնի չէ, վարույթը կասեցվել է:

Մհերի լուսանկարների, պատվոգրերի, նրա մասին պատմող հրապարակումների, նրա մասնակցությամբ հրատարակված զորամասի պատի թերթերի հետ միասին հայրը պահում է որդու հերոսությունն ապացուցող պաշտոնական թղթերը, որոնց վրա տարբեր փորձաքննությունների արդյունքներն են: Մեզ հետ զրույցում հայրը որդու մասին ասած ամեն խոսքից հետո թղթերն է ձեռքը վերցնում, մեզ ցույց տալիս: Սովորություն  է դարձել…

Արամայիս Երզնկյանը համոզված է, որ որդին կռվի է բռնվել թշնամու հետ: Մհերը կապ է տվել զորամաս ու հայտնել. «Հակոբյան, մեկը աստիճանների վրա կանգնած ինձ է նայում»:

Հրամանատարը պատասխանել է՝ գալիս եմ, սակայն դեռ չի հասցրել անջատել հեռախոսը, երբ լսել է Մհերի ձայնը. «Կայնի, կա…»: Պահակախմբին «ի զեն» հրամանը տալուց հետո Հակոբյանը դուրս է եկել, սակայն Մհերին հայտնաբերել է գլխի շրջանում հրազենային վիրավորումով:

Դեպքից 20 րոպե անց 3-րդ և 4-րդ պահակակետի կողմից ձայներ են լսվել, ժամկետային չորս զինծառայողներ հայտնել են, որ պահակակետի տարածքից դուրս շարժ են նկատել, ինչի հետևանքով կրակել են:

***
Մհերը բանակ է զորակոչվել 21 տարեկանում: Հանձնաժողովի մասնագետները նրա մոտ սրտի առիթմիա էին ախտորոշել, ինչի հետևանքով երեք տարի տարկետում տրամադրել: 2015-ի դեկտեմբերին հանձնաժողովում ընդգկված մասնագետներն արձանագրեցին, սրտի խնդիրն այլևս չկա, հիմա էլ լյարդն է մեծացած: Չցանկանալով ևս մի քանի ամիս հետաձգել ծառայությունը Մհերը բանակ է մեկնում: 2016-ի հունվարի 16-ին զորակոչվում է, ծնողներն ուրախանում են՝ երեխան կծառայի Հայաստանի տարածքում:

Հրամանատարներին Մհերն անընդհատ խնդրում էր՝ իրեն ականազերծման կամ հետախուզական աշխատանքներում ներգրավել: Պատասխանում էին՝ չեն կարող, առողջական խնդիրներ ուներ: Որպեսզի ապացուցեր ինքն էլ ծանր աշխատանք կարող է անել, պարապել էր ու դարձել շաբաթվա ֆիզիկական պատրաստվածության լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողը:

Ապրիլի 5-ին մոտենում է հրամանատարին. «Տղաներն Արցախում կռիվ են տալիս, պատերազմի մեջ են: Ինձ էլ մի բան տվեք, ես էլ զգամ՝ ծառայում եմ, իրենց մի բանով օգտակար լինեմ»: Իր ցանկությամբ ժամապահ է կարգվում: Հենց այդ գիշերն էր…

***
Մինչ բանակ գնալն արծաթագործություն էր սովորել, մի քանի պատրաստի գործեր ունի, խաղաղապահ եղբորն էլ իր ձեռքով պատրաստած խաչ ու մատանի էր նվիրել: Փոքրիկ բակում մի քանի սանտիմետր հող կա: Մհերն այդտեղ վարդեր ու թփեր է տնկել: Մայրը ցույց է տալիս մի քանի տերևով ծառը: Որդին է տնկել, անցած տարվանից ոչ չորանում է, ոչ էլ նոր տերևներ տալիս:

Մհերի հայրը, մայրը, պայմանագրային զինծառայող ավագ եղբայրն ու կրտսեր քույրն ապրում են հորեղբոր ընտանիքի հետ: Պայմանները վատ են, սենյակները դռներ չունեն, հատակը ճռճռում է, պատերը ճաքած են… Հարցազրույցի ընթացքում որևէ խոսք վատ պայմանների, չգնահատված լինելու, օգնության ակնկալիքի մասին հայրը չի ասում:

Հիմա որդու պարգևի մասին է մտածում: Քննիչի որոշումից հետո հայրը պաշտպանության նախարարություն է գնացել, հետաքրքրվելու պատրաստվո՞ւմ են՝ Մհերին պարգևատրել:

ՊՆ-ում նրան ասել են, դա հանձնաժողովն է որոշելու, պարգևն էլ լինելու է կամ «Արիության» կամ «Մարտական ծառայության» մեդալ:

Հայրը նեղված է, ակնկալում է, որ որդու արարքն ըստ արժանվույն կգնահատվի, Մհերը կարժանանա «Մարտական խաչ» շքանշանի: Այն շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և հմտության համար։

«Ասում են՝ գիտե՞ք «Մարտական խաչ»-ը ո՞ւմ են տալիս, ով հերոսաբար պայքարել է: Ասում եմ՝ այ բալամ, բա իմ երեխեն ի՞նչ է արել, կարո՞ղ է իմ երեխեն պախկվել է: Չի վախեցել, հետ չի փախել, չի թաքնվել, մինչև վերջ մարտ է մղել, մեջքի վրա է ընկած եղել, այսինքն փախնելուց չի եղել: Հիմա ինչո՞ւ չեն ցանկանում իմ որդու արածն ըստ արժանվույն գնահատեն»,-նեղսրտում է հայրը:

Նա որդուն կնքել է «առյուծ Մհեր» անունով, ու երկուսուկես ամիս ծառայած որդին, ով զենքին դեռ լավ չէր էլ տիրապետում, մթության մեջ կռիվ է տվել, զինակիցների կյանքը փրկել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:58
ԿԸՀ-ն ստացել է Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրությունը
Այսօր ԿԸՀ-ն ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին...
Աղբյուր` Panorama.am
11:50
Մեղադրանք՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուղևորափոխադրող. Հարգելի տրանսպորտի նախարարություն, «Դուխով»-ը Ռուսաստանում չի անցնում
Վերին Լարսի անցակետ հասած ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հայկական ընկերությունների միկրոավտոբուսներին Ռուսաստանի սահմանը հատել...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահին՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին աշխատանքից ազատելու հարցով: Վարչապետը հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հյուսիսային Կորեան սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին նախազգուշացրել էր «լիբիական սցենարի» հնարավոր կրկնության մասին։
Աղբյուր` Panorama.am
11:07
Հայաստանը միշտ եղել է ու կմնա, չկա հին ու նոր. Մխիթարյան
Մխիթարյանը՝ մարզավիճակի, Մինասյանի, «Արսենալ»-ի ու Հայաստանի մասին։
Աղբյուր` Panorama.am
11:01
Շարմազանովը ելույթ կունենա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերով այսօր մեկնել է...
Աղբյուր` Panorama.am
10:46
Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
Մայիսի 24-ին, ժամը 03:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող...
Աղբյուր` Panorama.am
10:21
ԿԳ նախարարը շրջանավարտներին հորդորել է խուսափել միջադեպերից
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով տեղեկացրել է, որ մայիսի 25-ին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
10:11
Մեղադրանք է առաջադրվել Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար
Միջնորդություն է ներկայացվել դատարան` որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Աղբյուր` Panorama.am
09:40
«168 Ժամ». Վերին Լարսին այլընտրանք է նշմարվում
«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի ցամաքային ուղուն այլընտրանք է նշմարվում: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». Բյուջեից միջոցներ նորաստեղծ ԲԴԽ-ին՝ մեքենաներ գնելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցով ՀՀԿ-ում քննարկում եղել է, բայց որոշում չի կայացվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն կարողանում...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժամանակ». Կտրուկ նվազել են Հայաստան մտնող բեռնատարների քանակը
«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Այս...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության
«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության:...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժամանակ». Օրենսդրական փոփոխություններ 13 մլրդ դրամի զիջման համար
«Ժամանակ» թերթը գրել է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել նշանակումների ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել, և նշանակումների ժամանակ բազմաթիվ այլ տարբերակներ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժամանակ». Բոլորը դեպի ԲՀԿ
«Ժամանակ» թերթը գրել է. «Երեկ Արմավիր է այցելել «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ներկա...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». Հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի...
Աղբյուր` Panorama.am
20:34
Գողություն` կայանված ավտոմեքենայի սրահից
Անձը, օգտվելով Երևանի կենտրոնում կայանված «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից հափշտակել է մեծ տուփ, որի մեջ եղել են «Ֆիլիպս» մոդելի լամպեր (182 հատ):
Աղբյուր` Panorama.am
20:30
Բիթքոինը 8 հազար դոլարից նվազել է
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքը 8 հազար դոլարից նվազել է: Այս մասին գրում է ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սթրեսը սպանում է գրասենյակային աշխատողներին
Ավանդաբար ընդունված է համարել, որ մարդու համար ամենից վտանգավորը արդյունաբերական կազմակերպություններում, լեռնահանքարդյունաբերության ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Աստանայում` Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, մայիսի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրամիությունը որոշել է հաշտեցնել Ռուսաստանին ու Ուկրաինային
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը Ռուսաստանին ու Ուկրաինային առաջարկել է եռակողմ բանակցություններ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը
Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լարսի անցակետում ողևորով լի միկրոավտոբուսներին սահմանը հատել թույլ չեն տալիս
11:10 24/05/2018

Լարսի անցակետում ողևորով լի միկրոավտոբուսներին սահմանը հատել թույլ չեն տալիս

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}