Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից
Մշակույթ
12:20 07/09/2017
Հայաստան

Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից

« «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների  ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից»,- այս մասին տեղեկացնում է Ոսկե ծիրան կինոփառատոնի մամուլի կենտրոնը։

Աղբյուրը հայտնում է նաև, որ փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: 

 

 

Placeholder
Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից