Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք
Հասարակություն
10:20 11/09/2017
Հայաստան

Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախօրեին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվել է միջեկեղեցական աղոթք-մաղթանք` նվիրված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, խաղաղության աղոթքին ներկա են եղել  Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի նախաձեռնությամբ Իրաքից Մայր Աթոռ ժամանած Իրաքի կրոնապետերի և Քրիստոնեական ավանդապահությանց նախարար Տիար Ռաադ Քաչաչիի պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Մերձավոր Արևելքի երկրների դեսպաններ ու հավատարմատարներ:

Արարողությունից առաջ խոսքով հանդես է եկել Իրաքահայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոսը, այնուհետև ներկա չորս կրոնապետերից յուրաքանչյուրն իր աղոթք-մաղթանքն է բերել` Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում խաղաղության հաստատման ու կրոնական հանդուրժողականության ամրապնդման համար:

Միջեկեղեցական աղոթքն ավարտվել է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

Placeholder
Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք