Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու
Իրավունք
12:46 14/09/2017
Հայաստան

Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հանդես է եկել համերաշխության կոչով: Նա ընդունել է, որ իդեալական չի աշխատում,  ունի թերություններ:

«Հարգելի գործընկերներ,

Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից:
Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ:

Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ:

Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս:

Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու: Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը:

Մեր ուժը միասնության մեջ է:

Սպասում եմ Ձեր արձագանքին:

Հարգանքով՝

փաստաբան Արա Զոհրաբյան»:

Placeholder