13 տարի ընդմիջումից հետո վերականգնվել է Բաղդադ-Մոսկվա ավիահաղորդակցությունը
Բաղդադի ու Մոսկվայի միջև անցած կիրակի 13 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է ուղիղ ավիահաղորդակցությունը: 2004-ից ի վեր առաջին անգամ Iraqi Airways-ի օդանավը չվերթ է իրականացրել դեպի ՌԴ մայրաքաղաք:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ինքնաթիռում եղել է Իրաքի կառավարական պատվիրակությունը` տրանսպորտի նախարարի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ Մոսկվա-Բաղդադ և հակառակ ուղղությամբ չվերթներ կիրականացվեն շաբաթը երկու անգամ` չորեքշաբթի և կիրակի օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց