Forbes-ը հրապարակել է մեր ժամանակների 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը
Տնտեսություն
13:00 21/09/2017
Աշխարհ

Forbes-ը հրապարակել է մեր ժամանակների 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը։ Ցուցակում ներառվել են այն մարդիկ, որոնք, ըստ Forbes-ի խմբագրության, զգալի ազդեցություն են թողել բիզնես գործընթացների վրա կամ ոգեշնչել ձեռնարկատիրության զարգացման համար: Նրանց կարիերան, գաղափարները կարող են օրինակ լինել ապագա գործարարների համար և հաջողության գաղտնիքներ սովորեցնել նրանց, որոնք արդեն սկսել են իրենց բիզնեսը:

Ցանկում ընդգրկվել է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, Berkshire Hathaway ներդրումային ընկերության սեփանակատեր Ուորեն Բաֆեթը, բիզնես կառավարիչներ Ջեկ Ուելչը, Էրիկ Շմիդը, Tesla և SpaceX  ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը,  Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ինչպես նաև երկար տարիներ աշխարհի միլիարդատերերի ցուցակը գլխավորող Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Ցանկում միակ ռուսը  Mail.Ru Group-ի և DST Global  ներդրումային հիմնադրամի համահիմնադիր Յուրի Միլներն է:

Placeholder
Forbes-ը հրապարակել է մեր ժամանակների 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը