Քաղաքական 10:15 28/09/2017 Աշխարհում

Հայաստանի քրդական դիլեման

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանում կայացած անկախության հանրաքվեն լուրջ քննարկումների տեղիք տվեց նաև Հայաստանում։ Քրդստանի հնարավոր անկախության նկատմամբ տարածաշրջանի երկրների հիմնականում թշնամական վերաբերմունքի ֆոնի վրա հայաստանյան պաշտոնական արձագանքները չեզոք էին, իսկ քաղաքական հանրության մեջ կա որոշակիորեն արտահայտված համակրանք։ Փորձագիտական շրջանակներում հարցը դիտարկվում է ճանաչել թե չճանաչելու կամ երբ ճանաչելու տեսանկյունից։

Թերևս նման մոտեցումը բնական է, քանի որ Հայաստանը միջազգային ասպարեզում մշտապես հանդես է եկել ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերից։ Բայց սա խնդրի միայն մի կողմն է։ Իրականում, ոչ կոնսենսուսային ճանապարհով ստեղծված քաղաքական միավորների հետ հարաբերվելը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։ Նորմատիվային տեսակետից՝ անկախ ինքնորոշվող սուբյեկտի ով լինելուց, Հայաստանը պետք է որ սատարի անկախության ձգտումներին։

Բայց կա նաև քաղաքական նպատակահարմարության խնդիր, և գրեթե միշտ նման դեպքերում խաչվում են գործընկեր երկրների շահերը։ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, Պաղեստինը, չխոսենք Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի մասին։ Եվ դա չի արվել շահերի պարզ հաշվարկի արդյունքում։ Այս պրակտիկան ոմանք կանվանեն ռեալպոլիտիկ, մյուսները դիվանագիտական ճկունություն, իսկ քննադատները՝ անզորության դրևսորում։ Այդուհանդերձ, արժե նշել, որ միջազգային հարաբերություններում նորմերի ու գործողությունների միջև ուղղակի, մեխանիկական կապ չկա։ Կա ամենատարբեր համամասնություններով  իրավունքի և նպատակահարմարության համադրում։

Ինչևէ, ճանաչել-չճանաչելու դիլեմայից դուրս գալու համար առաջարկվել է «քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել Հայաստանի կողմից, մնացած միավորներն էլ չեն ճանաչվի» բանաձև։ Այս մոտեցումը տրամաբանական է թվում, սակայն ոչ բոլոր հարցերին է պատասխան տալիս։

Գալով Քրդստանի անկախության հնարավոր ճանաչման խնդրին՝ անհրաժեշտ է նշել, որ նորմատիվային ու քաղաքական ասպեկտներից բացի, կա նաև խնդրի հոգեբանական-հուզական կողմը։ Ճիշտ է, ներկայումս հայ-քրդական հարաբերությունները բավականին ջերմ են, և Թուրքիայի նկատմամբ երկուստեք ունեցած, մեղմ ասած, անբարյացկամ վերաբերմունքը ընդհանուր գործունեության հիմք է տալիս, սակայն Ցեղասպանության շրջանում քրդերի գործած արարքների դառնությունը դեռևս ամբողջապես չի վերացել։ Մի կողմից գրավիչ է թվում Թուրքիայի թիկունքում բարեկամ երկիր ունենալու հեռանկարը, մյուս կողմից էլ անցյալի տրավմաները հեշտ չեն մոռացվում։

Խճանկարին ավելացնենք նաև տնտեսական բաղադրիչը։

Ներկայումս որոշակի գործարար կապեր կան Իրաքի Քրդստանի հետ և նրա անկախացումը կարող է լրացուցիչ խթան լինել տնտեսական համագործակցության համար։ Նման հեռանկարը հնարավոր կլինի, եթե Իրանն ու Թուրքիան, ովքեր Իրաքի քրդերին այժմ սպառնում են ցամաքային ու գուցե նաև օդային շրջափակումով, ևս ընդունեն անկախ Քրդստանի գոյության իրավունքը։

Հետագա զարգացումները դեռևս պարզ չեն, քաղաքական-դիվանագիտական լարվածությունը կարող է վերաճել նաև ռազմական կոնֆլիկտի։ Ներկա դրությամբ Քրդստանի անկախությանը կտրականապես դեմ երկրների թվում են նաև Իրանը և Իրաքը, որոնց շահերը Հայաստանը պետք է հաշվի առնի իր հետագա քայլերը մշակելիս։

Քաղաքական նպատակահարմարության տեսակետից այս պահի լավագույն մարտավարությունը Հայաստանի համար թերևս սպասելն է։ Կախված գործընթացներից՝ հաջորդ փուլում կարելի է անցնել «փոխգործակցություն առանց ճանաչման» մոտեցմանը, որի շրջանակներում հնարավոր է հարաբերություններ զարգացնել, որը կախված չի լինի Քրդստանի վերջնական կարգավիճակից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:22
Վայոց Ձորում ավտոմեքենան ընկել է ձորը
Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել  Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ պաշտոնական էջի հաղորդմամբ,  Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին...
Աղբյուր` Panorama.am
15:18
Լոռիի հանքերից մեկի փլուզումից հորատանցողը մահացել է
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սպորտվաշտն ինքնապաբեություն և չարդարացված ծախս էր. Պաշտպանության նախարար
Այն զորակոչիկները, ովքեր օլիմպիական չեմպիոն են դարձել, կամ զբաղեցրել 1-4-րդ տեղերը, 3 տարով տարկետում կստանան:
Աղբյուր` Panorama.am
15:12
18-ամյա պատանին իրավունք ունի որոշելու՝ ուզո՞ւմ է եղբոր մոտ առաջնագծում ծառայել, թե ոչ. նախարար
Իր հետ կապված հարցերի որոշումը իրեն պետք է վստահենք։ Ինքը ծնողի հետ կխորհրդակցի, թե ոչ՝ իր ու ընտանիքի գործն է:
Աղբյուր` Panorama.am
15:04
ՀՔԾ. Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր
Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ:
Աղբյուր` Panorama.am
14:54
Տղամարդը դանակով հարվածել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարուհուն
Դեպքը տեղի է ունեցել հենց խմբագրության տարածքում:
Աղբյուր` Panorama.am
14:45
Beeline-ի աջակցությամբ պարգևատրվել են հեքըթոնի հաղթող թիմերը
Դիմում-հայտ ներկայացրած 40-ից ավել թիմերից ընտրվել էին 25-ը:
Աղբյուր` Panorama.am
14:37
Տուլուզում դատում են իրենց երեխային Ջիհադ անվանած ծնողներին
Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն, ծնողները կարող են երեխային տալ ցանկացած անուն, եթե դա բխում է երեխայի շահերից:
Աղբյուր` Panorama.am
14:29
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով:  Սկսած 23.10.2017 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և...
Աղբյուր` Panorama.am
14:08
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված...
Աղբյուր` Panorama.am
14:00
Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում
Քննադատության թիրախ են դարձել ինչպես միջոցառման կազմակերպիչները, այնպես էլ Գերմանիայի պաշտոնական շրջանակները։
Աղբյուր` Panorama.am
13:58
«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կներառվի ԱԺ մեծ օրակարգ
Հանձնաժողովի նիստին պատգամավորների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ, ընդգրկվեցին օրենքի նախագծում կամ հակառակը, մերժվեցին:
Աղբյուր` Panorama.am
13:53
Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջնությունից վերադարձել է 32 մեդալով
Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական  հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հայկական բանակն իր գնումները պետք է կատարի տեղական արտադրողներից. Էդմոն Մարուքյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկը ոչ նպատակահարմար գնահատեց:
Աղբյուր` Panorama.am
13:25
Սիրիայի դեսպանն առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Դամասկոսում
«Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե'  պետական, և թե' մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
Բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ և տալ իրավական կարգավորում:
Աղբյուր` Panorama.am
13:20
Իրավապահ մարմնի աշխատակիցը կարող է մտնել ընտանիք, եթե կա հիմնավոր բողոք. փաստաբան
«Ցանկացած նախագիծ, որը միտված է հանցավորության կանխարգելմանը, այդ թվում նաև բռնությաը,  պետք է ողջունել»,- այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Անիմատոր Նաիրա Մուրադյանը կենդանացրել է Սևան Նաղաշի նկարները
«Սևան ջան»-ը ստեղծվել է մեծ կարոտից, որը չի անցնում ...»:
Աղբյուր` Panorama.am
12:57
Տնտեսագետ. Հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները հետևողական կլինեն
«Որևէ փաստաթուղթ չի կարող Հայաստանի տնտեսության վրա էականորեն ազդել կամ չազդել, օգտակար լինել,...   եթե չկա Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:51
«Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան
Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորում վարչապետի կողմից, հասցեագրվում են ՊՆ-ին:
Աղբյուր` Panorama.am
12:47
Մեծ Բրիտանիայի դեսպան. Նկատել եմ, թե հայկական ընտանիքներն ինչքան բարձր են գնահատում կրթությունը
«Հետևաբար ես շատ ուրախ եմ, որ հետզհետե աճում է բրիտանական համալսարանների հետաքրքրվածությունը»:
Աղբյուր` Panorama.am
12:35
ՀՀ ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել
Ամբողջ աշխարհը ձևավորել է ԴՆԹ պահոցներ և եզակի երկրներ են, որ նման պահոցներ չունեն այդպիսիք:
Աղբյուր` Panorama.am
12:10
Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին
Համաժողովը նվիրված է փախստականների և միգրացիոն հոսքերին։
Աղբյուր` Panorama.am
11:50
ԱՄՆ-ն 26 տարվա մեջ առաջին անգամ մարտական պատրաստության է բերում B-52 ռմբակոծիչները
Ամերիկացի գեներալի խոսքով, այսօրվա աշխարհը վտանգավոր տեղ է, որտեղ պետք է բաց խոսել միջուկային զենքի օգտագործման մասին:
Աղբյուր` Panorama.am
11:44
ԵԱՀԿ դիտորդները Վրաստանում պետծառայողների վրա ճնշման դեպքեր են արձանագրել
Վրաստանի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ներկայացրել են նախնական զեկույցը, ըստ որի,  մի...
Աղբյուր` Panorama.am
11:39
Գյուղեր, ուր տղամարդը «Նոր տարվա լիմոնադ» է
«Մենակ եմ ապրում, տղաս ընտանիքի հետ Ռուսաստանում ա, աղջիկս էլ՝ Երևանում». տատը գոգնոցի ծայրով սրբում է թաց աչքերը, դանդաղ ու ծանր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Իրանագետ. Եվրամիության որևէ երկրի դեռ չի հաջողվել տնտեսական լուրջ կապեր հաստատել Իրանի հետ
«Իրանի միջուկային համաձայնությունից անցել է շուրջ երկու տարի, սակայն Եվրամիության որևէ երկրի դեռ չի հաջողվել տնտեսական լուրջ կապեր...
Աղբյուր` Panorama.am
11:10
Հայաստանի պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել արցախցի ուսանողների համար
Այսօր Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ
14:50 23/10/2017

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}