Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
Իրավունք
15:21 30/09/2017
Տարածաշրջան

Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ցանկացել են 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, որտեղ վերաթաղվել են նախնիների ոսկորների մնացորդները, բայց ոստիկանությունը նրանց թույլ չի տվել մտնել եկեղեցու բակ: jnews.ge –ի հաղորդմամբ, ոստիկաններն ասում են, որ նրանք նման հրահանգ ունեն: Կողմերից որևէ մեկը չի գնում զիջման: Գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել: 

Բնակիչները չեն պատրաստվում տուն վերադառնալ, փորձում են ճեղքել և անցնել ոստիկանական պատը: 

Աղբյուրը նշում է, որ  իրավիճակը գնալով ավելի է թեժացել, լսվել են կրակոցներ, գյուղ են բերվել հատուկ նշանակության զորքեր:

Ներկա պահին ոստիկանների և բնակիչների միջև բանակցություններ են ընթանում, սպասում են, որ շուտով գյուղ կհասնի Վրաստանի ներքին գործերի նախարարը: 

Placeholder
Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել