Տնտեսություն 13:37 03/10/2017 Հայաստան

Խախտումներ են հայտնաբերել խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում`  հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտումների նպատակով: Հանձնաժողովի մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ դրա արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ընդհանուր առմամբ 30 ընկերություններում, ինչի համար ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ վերջիններիս տրվել է խիստ նախազգուշացում՝ խնդիրը  հնգօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով: 

«Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք, նման իրավիճակ առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում»,-հայտնում են ՏՄՊՊՀ-ից:

Ուսումնասիրության առաջին փուլն ընդգրկել է իրացման շղթան, դիտանցումներ են իրականացվել  խոշոր սուպերմարկետներում, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, բոլոր դեպքերում, առանց բացառության գնապիտակների վրա նշված է եղել խտացրած կաթ անվանումը, այն դեպքում, երբ վաճառվող ապրանքը իրականում եղել է բուսական յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված մթերք:

Ըստ աղբյուրի, խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Նույն խնդիրը առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում:

Այս պարագայում ևս մակնշումները արվել են սխալ՝ շփոթության մեջ դնելով և մոլորեցնելով սպառողներին: Ըստ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի, խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ կամ հալած պանիր կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը, մինչդեռ  այս անվանումներով մակնշված մի շարք ապրանքների բաղադրության մեջ առկա են հավելանյութեր՝ բուսական ճարպեր և այլն:

Հանձնաժողովից հայտնում են, որ տնտեսվարողների մի մասը ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է , որոշներն էլ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները, քանի որ վերջինները մատակարարման հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ և հալած պանիր անվանումներով:

«Մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն թարգմանել են սխալ՝ թյուրիմացության մեջ գցելով սպառողներին»,-հաջորդ խախտման մասին հայտնում են հանձնաժողովից:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև մատակարար ընկերությունների գործունեությունը  և պարզել, որ բազմաթիվ դեպքերում վերջիններս ապրանքի մատակարարման ժամանակ իրացրել են բուսական յուղից պատրաստված մթերքներ, սակայն դրանք ներկայացրել են որպես ամբողջովին մաքուր կաթից պատրաստված թթվասեր, հալած յուղ, հալած պանիր և խտացրած կաթ:  Որոշ մատակարարներ էլ, որոնք նաև հանդիսացել են ներկրող, անձամբ են սխալ թարգմանել ռուսերեն մակնշումը՝ թյուրմացության մեջ գցելով սպառողներին:

Հանձնաժողովը սպառողներին հորդորում է վերոնշյալ ապրանքների ձեռքբերման ժամանակ լինել ուշադիր, քանի որ շուկայում առկա են վերոնշյալ ապրանքների երկու տեսակներ՝ բուսական և կենդանական ծագման, որոնք ինչպես համային,  որակական, այնպես էլ գնային առումով միմյանցից էականորեն տարբերվում են: Կենդանական յուղերից  կամ բացառապես մաքուր կաթից ստացված արտադրանքը մոտ 40 տոկոսով թանկ է  բուսական ծագման մթերքից:

Իսկ տնտեսվարողներին Հանձնաժողովը հորդորում է այսուհետ  սպառողներին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն՝ իրացվող ապրանքների վերաբերյալ:

Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ խախտում ընկերությունների կողմից արձանագրվել է առաջին անգամ, բացի այդ բոլոր տնտեսվարողները ընդունել են խախտման փաստը  և պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետներում վերացնելու այն, Հանձնաժողովը այս անգամ զերծ է մնացել ֆինանսական տուգանքի կիրառումից:

«Անթույլատրելի է տնտեսվարողների նման վարքագիծը, երբ սպառողներին մոլորեցնելու կամ այլ կերպ ասած՝ սպառողի գրպանը մտնելու միտում ենք տեսնում»,-ասել է Շաբոյանն ու ավելացրել, որ  բացի այն, որ մի շարք ընկերությունների նման գործունեությունը վնասում է սպառողների շահերին, այն նաև խոչընդոտում է նմանատիպ արտադրանք թողարկող և իրացնող առավել բարեխիղճ ընկերությունների գործունեությանը, ինչը կանխարգելելու և վերացնելու համար ՏՄՊՊՀ-ը լինելու է առավել քան խիստ և հետևողական:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}