Առողջություն 14:57 06/10/2017 Հայաստան

Առողջապահության նախարարը՝ Հանրապետական հիվանդանոցում նորածինների արյան վարակում ստանալու մասին

«Հանրապետական հիվանդանոցում նույն օրը երկու նորածինների արյան վարակում ստանալու դեպքերում ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի ֆիքսվել»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք դեպքն ուսումնասիրել է նախարարությունը և պատասխանատվություն կրողներ եղա՞ն, թե ո՞չ։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասել էր. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:

Ահա Ձեզ «ամբողջ համակարգ», զբաղվու՞մ եք:


«Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիք տարածելու մեջ, բայց երկու մայրն էլ ունեին ներարգանդային ինֆեկցիա մինչև ծննդաբերելը։ Երկու ծնունդն էլ վաղաժամ է եղել, այսինքն եթե նույնիսկ բժիշկները նշանակել են ներարգանդային ինֆեկցիայի բուժում ամբուլատոր ձևով, ուղղակի ժամանակ չի եղել այդ բուժումը հասցնել ավարտին։ Այդ իսկ պատճառով ծնունդը ինֆեկցված է եղել։ Պետք է ասել, որ ի շնորհիվ բժիշկների երկու դեպքում էլ մենք ունեցանք դրական ելք և երեխաներն այսօր ողջ առողջ են»,- ասաց նախարարը։

Պետք է նշել, որ երկու մայրիկներն էլ հազիվ իրենց երեխաներին փրկեցին՝ տեղափոխելով այլ հիվանդանոց։ Ու թե որտեղից է նախարարը «քաղում» իր տեղեկությունները՝ զարմանալի է, նկատի ունենալով ծնողների խոսքը.

«ՀՀ ԱՆ-ին բողոք նամակ եմ գրում և պատիժ պահանջում։
Նամակ եմ ստանում, որ հանձնաժողով է ստեղծվել դեպքի կապակցությամբ։ Ինձ զանգահարում է նախարարության Մոր և մանկան բաժնի պետը, նախ փորձում է օգնություն առաջարկել երեխայի հետագա բուժ․հսկողության հետ կապված, հրաժարվում եմ։ Ապա,ասում, թե ինչու ենք շարունակում բողոքել։ Բացատրում եմ, որ հակասանիտարական վիճակ է, գերծանրաբեռնված է բաժանմունքը, բժիշկները անմարդկային են։

Ինձ հարցնում է , թե կարող է իմանամ թե ինչպես է 3 օր շարունակ երեխայիս կպած, նույն կյուվեզի մեջ պառկած երեխայի առողջությունը, պատասխանում եմ, որ դա իրենք պետք է իմանան, ոչ թե ես։

Իսկ ապ
ա հարցնում եմ, թե կա՞ նման մոտեցում , որ ենթադրյալ ինֆեկցված երեխայի կողքին առողջ երեխա պառկեցնեն, որ 3 քույր խնամի 40-ից ավելի տարբեր խնդիրներ ունեցող վաղաժամ ծնված երեխաների՝ պատասխան չկա։

Փորձում է համոզել, թե խնդիրը մայրերի մեջ է երևի, ընդդիմանում եմ, քանզի ողջ ընթացքում որևէ խնդիր չեմ ունեցել, բոլոր անալիզները նորմայի մեջ են եղել, ինֆեկցիայի մասին խոսելն ավելորդ է, 3-րդ կեսարյանից հետո անգամ չեմ ջերմել։ Հասկանում եմ ,որ հող է նախապատրաստում առաջիկա նախարարության պատասխանի համար։ 


Գալիս է նախարարության պատասխանը, լղոզված․․․Մեջբերում եմ՝«ծննդալուծումը կեսարյան հատման ճանապարհով եղել է հիմնավորված, ինֆեկցվածությունը ժամանակին է հայտնաբերվել, իսկ Հանրապետական ծննդատանն ու Մուրացան կլինիկայում թերություններ չեն հայտնաբերվել»։

Ինչ կապ ունի Մուրացան կլինիկան, նրանք են փրկել երեխայիս կյանքը։ Ընդամենը 2 օրվա անալիզները արդյունքները այնպես են գրել, ի դեպ՝ հանձնաժողովով, որ 11,07,17- դրությամբ շատ վատ է, ախտորոշումը սեպսիս, հետո նույն օրվա դրությամբ՝ շատ լավ ցուցանիշներ, հետո 12,07,17 դրությամբ՝ լրիվ առաջին ցուցանիշները, բացարձակապես նույնը։

Հիմա ինչպես չասեմ՝ հարգելի հանձնաժողովի անդամներ, նկարած եզրակացությունն ու ցուցանիշները, բարի եղեք, կարդացեք,նոր եզրակացության տակ ստորագրեք, որ մարդկանց ծիծաղ չառաջանա․․․

Եթե մեր ԱՆ շարունակում է մնալ այդպիսի կառույց, դեռ մեր իրականության մեջ կշարունակեն բազմանալ Սերինեներ, Անահիտներ, Շուշանիկներ․․․դեռ հաշմանդամ երեխաներ շատ կունենանք, քանզի ջայլամային քաղաքականությունը շարունակվում է»։ (Լուիզա Գրիգորյան)

Ու մի հարց էլ՝ ո՞վ շահ ունի ստելուց։ Ծնողները՝ հաստատ չէ։ Սկզբունքորեն՝ ԱՆ-ն էլ պիտի շահ չունենար, բայց... 

Իսկ ընդհանուր՝ նախարարի խոսքով՝ ներհիվանդանոցային ինֆեկցիայի հարցը Հայաստանում բավականին լուրջ է դրված. «Մենք չունենք մեծ քանակով ներհիվանդանոցային ինֆեկցիաներ՝ ի շնորհիվ լայնածավալ անտիբիոտիկների օգտագործման, բայց այստեղ մենք շատուշատ անելիքներ ունենք։ Սրա հետ կապված զրուցել ենք և հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավարության ու անձնակազմի հետ, և հիմա ձևավորվող տեսչական մարմնի ղեկավարության հետ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:31
Հովհաննես Գաբուզյանը՝ Վաշինգտոն ինթերնեյշնլ մրցաշարի հաղթող
Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով է ավարտվել Վաշինգտոն ինթերնեյշնլ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել են 72 շախմատիստ այդ թվում՝ 22...
Աղբյուր` Panorama.am
18:27
ԱԱԾ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը. Վանեցյան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտի ծիսակարգը` Հայաստանի նկարիչների միության տանը
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի  հուղարկավորության կազմակերպման...
Աղբյուր` Panorama.am
18:20
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում...
Աղբյուր` Panorama.am
18:18
Փաստաբանը մանրամասներ է հայտնել Կարեն Պետրոսյանի սպանության գործից
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված ու հետո սպանված Կարեն...
Աղբյուր` Panorama.am
18:16
ՎիվաՍել-ՄՏՍ. խափանումը վերացվել է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման...
Աղբյուր` Panorama.am
18:15
Եվգենի Պետրոսյանի թանկարժեք ժամացույցը հնարավոր է կիսվի
Հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանի փաստաբանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝  ապացուցելով արտիստի կնոջ՝ Ելենա Ստեփանենկոյի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
17:52
Նորքի 5-րդ զանգվածում վաղը ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Միանշանակ է, որ անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ. նախկին դատավոր
«Չէ՞ որ ակնհայտ է, որ Քոչարյանի գործողությունները չեն բխել օրենքից»,- ասել է Պարգև Օհանյանը։
Աղբյուր` Panorama.am
17:30
Զորակոչից խուսափելուն օժանդակող 5 կասկածյալի ինքնություն է պարզվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են...
Աղբյուր` Panorama.am
17:21
Կկարգավորվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն...
Աղբյուր` Panorama.am
17:14
Աբոնեմենտային համակարգի շնորհիվ 350 հազար աշակերտ կարող է անվճար այցելել մշակութային հաստատություններ
Մշակույթի ու Կրթության և գիտության նախարարություններն այսօր ազդարարեցին համատեղ երկու ծրագրերի մեկնարկի մասին։ «Առաջին ծրագիրը ողջ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը
Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած՝ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
17:00
Տիգրան Քալանթարյանը նշանակվել է ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տիգրան Քալանթարյանին ջրային կոմիտեի «ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ»...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վստահեցնում եմ՝ Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ. Օսիպյան
«Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ», - այս մասին այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:42
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Աղբյուր` Panorama.am
16:25
Ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել. Օսիպյան
Օսիպյանը՝ համասեռամոլների հետ միջադեպի մասին
Աղբյուր` Panorama.am
16:12
EPIC EYE. Միջազգային փառատոն Ծաղկաձորում
Oգոստոսի 17, 18 և 19-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում  տեղի կունենա EPIC EYE երաժշտության և արվեստի բացօթյա միջազգային փառատոնը, որի...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՃՏՊ Նորաշեն թաղամասում. կա տուժած
Օգոստոսի 16-ին, ժամը 09:11-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Վաղվա հանրահավաքին արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումը
ՀՀ ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներին հայտնում է, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վալերի Օսիպյանը` Վստրեչի Ապերի հետ կոնֆլիկտի մասին
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հիշում, որ իր և Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի)  միջև անձնական կոնֆլիկտ եղած լինի: «Չգիտեմ` ինչի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Լևոն Արոնյանը St. Louis Rapid & Blitz մրցաշարում գրավել է 5-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ում ավարտվել է St. Louis Rapid & Blitz գերհզոր միջազգային մրցաշարը, որին, բացառությամբ աշխարհի չեմպիոն Կարլսենի, մասնակցել են...
Աղբյուր` Panorama.am
15:09
Դավիթ Անանյանը՝ հարկային եկամուտների հավաքագրման մասին
Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա  7 ամսում հավաքագրել է այնքան ավելի հարկային եկամուտներ, որքան նախատեսվում էր ավելի հավաքագրել...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձի լքել երկիրը, դա կգնահատվի նախաքննությունը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անթույլատրելի է համարում այլոց գործունեությունն «անգրագիտություն» որակելը: Այս...
Աղբյուր` Panorama.am
14:51
Եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, կդիմենք ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
«Ռոբերտ Քոչարյանը ընդամենը հանձնարարել է անել ամեն ինչ, որպեսզի բանակը չխառնվի քաղաքական գործընթացներին»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
14:47
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների...
Աղբյուր` Panorama.am
14:30
ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 100-րդն է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
14:14
Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն. Գն
«Մեզ մոտ, ցավոք, մեծ խզում է առաջացել գիտության և արտադրության միջև։ Սակայն իրականում գիտությունը, կրթությունը և ժողովրդական տնտեսությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
17:55 13/08/2018

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}