Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան
Իրավունք
12:44 17/10/2017
Հայաստան

Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցան «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Ինչպես լսումների ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, քննարկումն ինքնաննպատակ չէ, հանրային քննարկման նպատակը արդյունավետ իրավական կարգավորումներ ունենալն է: Նա հորդորեց վերացական հարցադրումների փոխարեն ներկայացնել կառուցողական առաջարկներ:

«Տարօրինակ է որոշ մարդկանցից լսել, որ այս օրինագիծը հանրային պահանջարկ չունի: Շատ հաճախ հնչում են կարծիքներ, որ մեր օրենսդրությունը նախատեսում է կարգավորումներ՝ ի դեմս քրեական և ընտանեկան օրենսդրության, սակայն ակնհայտ է, որ նշված օրինագիծն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունների կանխարգելման համար: Որոշ մարդկանց կարծիքով ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աննշան է:

Մեր ունեցած տվյալներով, Հայաստանում օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնությունների հետ:  Սպանությունների տասնյոթ տոկոսը հետևանք է ընտանեկան բռնությունների: Բացի այդ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների քառասունյոթ տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում»,- վիճակագրական տվյալներ ներկայացրեց պաշտոնյան:

Վիգեն Քոչարյանը շեշտեց՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում որևէ սենսացիոն օրենսդրական կարգավորում առաջարկված չէ: Նրա տեղեկացմամբ, Վրաստանում գործում է համանման օրենսդրական լուծում պարունակող օրենք: Նույնը կարելի է ասել Մոլդովայի, ուկրաինայի, Ղազախստանի մասին:

Փոխնախարարը հիշեցրեց անգամ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որում հստակ նշված է՝ եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինը դատարան դինելու իրավուք ունի: Նույնը նախատեսում է նաև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը:


Placeholder