2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան
Իրավունք
16:03 17/10/2017
Հայաստան

2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան

2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով քրգործ է հարուցվել: Գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու 1791 դեպք, անչափահասների նկատմամբ` բռնութան 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ հանցագործությունները 52-ն են:

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ նման վիճակագրական նման տվյալներ ներկայացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նելլի Դուրյանի խոսքով՝ շուրջ 20 տարի աշխատելով ընտանիքների, երեխաների հետ`  ինքը պետք է փաստի` հայ ընտանիքներում բռնության դեպքերը բավական շատ են, ուստի՝ պետք է արվի ամեն ինչ, զոհերին, ինչպես նաև բռնություն կիրառած մարդկանց օգնելու նպատակով։

«Կարծում եմ, որ այս օրենքը դրան է միտված: Տարեկան 500-600 երեխա, կին բռնության է ենթարկում։ Սա համարել քիչ, այդքան էլ տեղին չէ», -  ասաց Նելլի Դուրյանը՝ ավելացնելով, որ բռնության դեմ օրենքը կարող է օգնել, ոչ թե խանգարել:

 

Placeholder