Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Forbes-ը Ջոան Ռոուլինգին ճանաչել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղ
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, ըստ Forbes ամսագրի, դարձել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հայտնին:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ հրատարակության գնահատումների համաձայն, Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակը վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել է ավելի քան 95 մլն դոլար (մինչ հարկային պահումները և միջնորդավճարները): Նա ամենաբարձր վարձատրվող կին գրողն է աշխարհում և երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Forbes-ի՝ ամենահարուստ հայտնիների համաշխարհային վարկանիշում: Նշված ժամանակաշրջանում նրան հիմնական եկամուտը բերել է «Հարրի Փոթերը եւ անիծված երեխան» պիեսը:
Եկամուտների մակարդակով Եվրոպայում երկրորդը դարձել Է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը վերջին մեկ տարվա ընթացքում 93 մլն դոլար Է վաստակել։
Երրորդ տեղում հայտնվել է Coldplay բրիտանական խումբը՝ 88 մլն դոլար վաստակով: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է նրանց հայրենակից Ադելը. երգչուհին տարվա ընթացքում վաստակել է 69 մլն դոլար: