Էրդողան. 2017 թվականին Թուրքիա է այցելել 3.5 միլիոն ռուս զբոսաշրջիկ
Տնտեսություն
19:11 01/11/2017
Տարածաշրջան

Էրդողան. 2017 թվականին Թուրքիա է այցելել 3.5 միլիոն ռուս զբոսաշրջիկ

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվն այս տարի հասել է 3.5 միլիոն մարդու, ինչը վկայում է այն մասին, որ տուրիստական ոլորտը հաղթահարել է ավելի վաղ գոյություն ունեցած խնդիրները։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Տուրիզմը շատ զգայուն ոլորտ է, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից ազդում են նրա վրա։ 2015 թվականին Թուրքիա եկած զբոսաշրջիկների թիվը հասել է 40 միլիոնի, 2016-ին՝ իջել 25 միլիոնի։ Սակայն այս տարվա 9 ամիսների տվյալներով մեր երկիր ժամանել է 26 միլիոն հյուր։ Ոլորտը վերակենդանանում է։ Դատելով այն հանգամանքից, որ ռուս զբոսաշրջիկների թիվը մոտեցել է 3.5 միլիոնին, նշանակում է՝ այս ոլորտի խնդիրները լուծված են»,- ասել է Էրդողանը։

Placeholder
Էրդողան. 2017 թվականին Թուրքիա է այցելել 3.5 միլիոն ռուս զբոսաշրջիկ