Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի թիվ մեկ խնդիրը անվտանգության և պաշտպանության ամրապնդումն է. Շարմազանով
«Մինչև տարեվերջ արտոնյալ վարկով Ռուսաստանից ներքին գներով զենքի նոր խմբաքանակ ձեռք բերելու քայլը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ ռազմական և ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որտեղ ռազմական համագործակցությունն առանցքային է:
«Այս պահին այդ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար և չկա որևէ այլ երկիր, որը նման արտոնյալ պայմաններով կարող է Հայաստանին տրամադրել ներքին գներով նման որակյալ զենք և ռազմական տեխնիկա»,- ասաց նա: