Շիրակի մարզպետարանից հերքում են, որ ֆինանսական վարչության պետը  որոնվում է ոստիկանների կողմից
Իրավունք
20:24 01/11/2017
Հայաստան

Շիրակի մարզպետարանից հերքում են, որ ֆինանսական վարչության պետը որոնվում է ոստիկանների կողմից

Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, ինչպես հոկտեմբերի 31-ին, այնպես էլ նոյեմբերի մեկին, ամբողջ օրը  գտնվել է աշխատավայրում: Այս մասին հայտնում են մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ի պատասխան լրատվամիջոցներում տարածված այն տեղեկության, թե պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով վերջինս որոնվում է ոստիկանների կողմից:

Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկության, որ պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով ոստիկանների կողմից որոնվում է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, տեղեկացնում ենք, որ Լիպարիտ Մարտիրոսյանը ինչպես հոկտեմբերի 31-ին, այնպես էլ նոյեմբերի մեկին ամբողջ օրը  գտնվել է աշխատավայրում»:


 

Placeholder
Շիրակի մարզպետարանից հերքում են, որ ֆինանսական վարչության պետը որոնվում է ոստիկանների կողմից