Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Հասարակություն
20:00 01/11/2017
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Քամին՝  արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրև:

 

Placeholder