Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է ավելի խստացնել փախստականների ընտրության ծրագիրը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հանձնարարել եմ, որպեսզի ներքին անվտանգության նախարարությունն ուժեղացնի առանց այդ էլ ծայրահեղ փախստականների ընտրության ծրագիրը։ Քաղաքականապես կոռեկտ լինելը հիանալի է, սակայն ոչ այս դեպքում»,-գրել է Թրամփը իր Թվիթերյան էջում:
Սակայն նա չի պարզաբանել՝ այդ հանձնարարությունը կապվա՞ծ է Մանհեթենի ահաբեկչության հետ, որի վերաբերյալ նա արդեն մի քանի գրառում է արել, թե՝ ոչ: