Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շիրակի մարզպետարանից հերքում են, որ ֆինանսական վարչության պետը որոնվում է ոստիկանների կողմից
Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, ինչպես հոկտեմբերի 31-ին, այնպես էլ նոյեմբերի մեկին, ամբողջ օրը գտնվել է աշխատավայրում: Այս մասին հայտնում են մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ի պատասխան լրատվամիջոցներում տարածված այն տեղեկության, թե պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով վերջինս որոնվում է ոստիկանների կողմից:
Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկության, որ պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով ոստիկանների կողմից որոնվում է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, տեղեկացնում ենք, որ Լիպարիտ Մարտիրոսյանը ինչպես հոկտեմբերի 31-ին, այնպես էլ նոյեմբերի մեկին ամբողջ օրը գտնվել է աշխատավայրում»: