Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարեն Կարապետյանը համոզված է, որ բիզնես միջավայրը մեր երկրում բարելավվել է
«Ես համոզված եմ, որ բիզնես միջավայրը մեր երկրում բարելավվել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ վարչապետի՝ բիզնես միջավայրի բարելավման մասին խոսում են թե գործարարները, թե տարբեր երկրների դիվանագետները, որոնք պաշտպանում են իրենց երկրների բիզնեսի շահերը: «Թեթևացրել ենք և հարկային, և սահմանային անցակետերի մեխանիզմները, և ԱԱՀ-ի վերադարձը, լիցենզիաների տրամադրումը և այլն: Բացի այդ, այսօր բիզնեսը կառավարության անդամների հետ հանդիպման որևէ խոչընդոտ չունի»,- ընդգծեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նաև հայտնեց, որ միջազգային տարբեր վարկանիշերում Հայաստսնն արձանագրել է առաջընթաց:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցին՝ վարչապետն ասաց, որ ունենք և լավ, և վատ ցուցանիշեր: Թույլ կետերը վերաբերում են դատական համակարգին, սնանկացման ինստիտուտներին, ինչպես նաև բանկերում վարկերի տրամադրմանը:
Միաժամանակ Կարեն Կարապետյանը նշեց, որ ունեն շատ հստակ ծրագիր, որի իրականացման համար ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով: