Հասարակություն 14:10 08/11/2017 Հայաստան

Գիտությունո՞վ կնվագեք

Այս արտահայտությունը  օգտագործվում էր, երբ նոտաներով էին նվագում։ Նոտայովը հարգի չէր, հարգին՝ լսես ու նվագես, ինչը անել մասնագետները թույլ չէին տալիս։

Ինչու գիտությունը դարձավ լայն քննարկման առարկա ու դասադուլի նյութ հիմա՝ բանակում ծառայելու թեմայի հետ, բայց ոչ՝ երբ սկսեցին դպրոցները օպտիմալացնել։ Երբ ասենք կրթությունը դարձավ տասներկու տարի ու՝ լրիվ արհեստական։ Ոչ խորացում, ոչ արդյունք՝ պարզապես երկու տարի ջուրծեծոցի ավելացավ։ Ինչո՞ւ չեղան դասադուլներ՝ չէ՞ որ իսկական գիտական այրերը պիտի գիտական մոտեցում ունենան ամեն ինչին, մանավանդ՝ կրթությանը։

Կամ ինչո՞ւ միայն գիտություն։ Եկեք ամբողջական նայենք՝ իսկ երգիչ-երաժիշտնե՞րը։  Չպիտի ծառայեն, որովհետև տաղանդավո՞ր են։ Հանրությունը բողոքում է, որովհետև գնահատում է և գիտությունը, և տաղանդը՝ դա հասկանալի է։

Խեղճ, ռոմանտիկ հանրություն։

Ձեռքը նետում է փրփուրին՝ իդեալներ պահպանելու համար։ Բարձր իդեալներ,  նրբաճաշակություն,  հեռուն գնացող նպատակներ՝ գիտություն, երաժշտություն, տաղանդ...։

Ու  երբ հանրության մյուս մասն ասում է՝  թող բոլորը ծառայեն, նրանք էլ սոցիալական արդարության իդեալներ ունեն։

Խեղճ, ռոմանտիկ հանրության մյուս կես։

Հայաստանյան հանրությունը փորձում է մարդ մնալ՝  սոցիալական արդարություն,  գիտություն ու տաղանդ գնահատելով։ Բայց ռոմանտիկան խանգարում է իրականության ամբողջությունը գնահատել։ Կամ էլ ինքնապաշտպանությունն է, որ խանգարում է։

Իսկ ամբողջությունը տեսնելու համար պիտի նայել շուրջը՝ Ապրիլյանի տղաներին։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ մեծ սիրտ պիտի ունենա մարդ, որ չասի՝ ես էլ էի ուզում սովորել,... ես էլ էի տաղանդավոր,... ես էլ եմ ուզում արդարություն։ Ու չեն ասում։ Ոչ կյանքները տվողները, ոչ պատերազմի կույր հրաշքով ապրողները։

Ես էլ կսիրեմ գիտություն ու արվեստ, ես էլ կուզեի հողը թողած, ապահով թողած՝  և մշակին, և պահողին, աչքերս հառենք տիեզերք ու երազենք ամպոտ ոտքերով։

Բայց  այդպես չի լինում Հայրենիք ու ազգ։ Որովհետև այդպես չեն ապրում միասին։ Որովհետև դու չես կարող խելացի ու վսեմ լինել ու մնալ, երբ չգիտես՝ կողքինդ եթե կուշտ լիներ, կամ նույնիսկ՝ ապրեր, գուցե ինքն էլ լիներ նույնքան ու ավելի խելացի։  

Դու չես կարող լինել հպարտ, երբ բաժանում ես՝ սա գիտությունով զբաղվի, սա տաղանդ է՝ ինձ ուրախացնի, սա էլ ի՞նչ պիտի անի՝ թող կռվի, էլի։

Ազգը պիտի միասնական առաջնահերթությունը տեսնի։ Այո, երբ նայում ենք Արևմուտք, մտածում ենք՝ առաջնահերթությունը գիտությունն է, իսկ երբ նայում ենք քթի տակ՝ պարզվում է, որ...  կյանքն է։

  ... Ես էլ կսիրեմ գիտություն ու արվեստ, ես էլ կուզեի հողը թողած, ապահով թողած՝  և մշակին, և պահողին, աչքերս հառենք տիեզերք ու երազենք ամպոտ ոտքերով, բայց իմ սրտում Ապրիլյանի տղաներն են։

Միշտ։
Անահիտ Ոսկանյան

Վերջաբանի փոխարեն.

... կռնչում են նրանց թռչունները խռպոտ,
որ աշխարհը կմնա հնոտ,
այո, կմնա հնոտ,
կուրացուցիչ ձնոտ,
ու կասկածելի նրբոտ,

աշխարհը կմնա ստոտ,
աշխարհը կմնա էլի,
կարող է և՝ հասանելի,
բայց և ոչ վերջանալի։
Ու ուրեմն չի լինի շահը

հավատից առ քեզ ու Աստվածը։
... Ու ուրեմն մնացին միայն
խաբկանքն ու ճանապարհը։
Ու  կելնեն երկրից արևամուտները,
Ու կելնեն երկրից լուսաբացերը։
Կպարարտացնեն այն զինվորները,

Կհպարտացնեն այն պոետները։

Բրոդսկուց



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:45
Դավիթ Հարությունյանը խոստանում է քննարկել շարժական արագաչափերի ուղղությունները նշելու հարցը
Շարժական արագաչափեր կիրառում են բազմաթիվ երկրներում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պայթյունի հետքերով. Այդ բնակարանում մարդիկ չեն ապրել
Վրացական փողոցի թիվ 10 շենքի 4-րդ մուտքում պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկի բնակարաններից մեկում: Բնակիչների կարծիքով, հավանական պատճառը...
Աղբյուր` Panorama.am
11:30
Նուբարաշենի կոյուղագծերի խնդրին այժմ տրվող լուծումը ժամանակավոր է. Արդարադատության նախարար
Նուբարաշենում կոյուղագծերը վնասվել էին, բայց լուծումը պարզ չէր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
11:27
«Սումգայիթյան ջարդեր» թեմայով կանցկացվեն խորհրդարանական լսումներ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի նախագահ. Կարող ենք հպարտորեն արձանագրել, որ մեր ժողովրդի ընտրությունը ճիշտ էր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:18
Արդարադատության ցածր որակը ՄԻԵԴ դիմումների աճի լրացուցիչ գործոն է. Դավիթ Հարությունյան
Եթե արդարադատության որակը երկրում ցածր է, բնական է դա լրացուցիչ գործոն է, որ ՄԻԵԴ դիմումների թիվն ավելանա: Փետրվարի 20-ին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:10
Բիթքոինի փոխարժեքը հունվարից հետո առաջին անգամ հասել է 11,5 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինը շարունակում է վերականգնվել անկումից հետո: ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Թրամփը ԱՄՆ նախագահների ցուցակում վերջին տեղն է զբաղեցրել
Առաջին երեք տեղերը զբաղեցրել են Աբրահամ Լինքոլնը, Ջորջ Վաշինգտոնը և Ֆրանկլին Ռուզվելտը։
Աղբյուր` Panorama.am
10:50
Իրանագետ. Հայաստանի վերաբերյալ Ալիևի զավեշտալի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել նաև Իրանում
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տեղեկատվական ազդեցիկ ռեսուրսներից մեկը հատուկ թողարկմամբ անդրադարձել է Իլհամ Ալիևի՝...
Աղբյուր` Panorama.am
10:32
Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
10:17
Պայթյուն Վրացական փողոցում
Փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Պոլսի հայոց պատրիարքարանին է վերադարձվել «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը
Հանրապետական շրջանում հայերից բռնագրավված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Ժամը 09:30-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
09:54
«Առավոտ». Եվրոպացիներն ու ռուսները հրապարակավ խոսեցին Հայաստանի որդեգրած մոտեցման արդյունավետության մասին
«Առավոտ» թերթը վերլուծականով անդրադարձել է Մյունխենի անվտանգության ֆորումի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Քաղաքապետարանում ամեն կերպ փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»: Համենայն դեպս, Տարոն...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Իրավունք». Դարձել է սովորույթ
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն որերոդ անգամն է Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովներ նշանակված հանձնաժողովի նիստից ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
09:51
Թրեյսի Ջերման. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում. «168 Ժամ»
«Պատերազմի կանխատեսելու համար ցուցիչ է ապրիլյան պատերազմը»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպացի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Փաստ». Տաքսին գողացել են 20-25 վայրկյանում
«Փաստ» թերթը գրել է. «Օրերս Ավանում տաքսու վարորդը, առանց մեքենայի շարժիչն անջատելու, կայանում է խանութի դիմաց և վազքով մտնում...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Քնեսեթի նախագահը Հայաստան կայցելի սեպտեմբերին
«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Իսրայել այցելած ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարել է, որ Իսրայելի Քնեսեթի նախագահը կգա Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժամանակ». ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին կառաջադրի ԳՄ առաջիկա նիստին
«Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀԿ-ն  կառաջադրի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը մոտ ապագայում կհայտարարի Արմեն Սարգսյանին սատարելու մասին
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը անցել է բավականին ջերմ մթնոլորտում:...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչների խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուրը՞», թե՞ թաղապետարանը
«Հրապարակ»-ը գրում է. «Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնց ամեն ընտրություններին իշխանությունները խոստանում...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Բողոքի ցույց ի զորակցություն Հայ առաքելական եկեղեցու
«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելու է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական...
Աղբյուր` Panorama.am
20:33
Բեռլինալեում Բրեյվիկի մասին ֆիլմ է ցուցադրվել
Բեռլինի կինոփառատոնում ցուցադրվել է Էրիկ Պոպպեի ֆիլմը, որը պատմում է Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների մասին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:30
Բիլ Գեյթսը ցանկանում է ավելի շատ հարկեր վճարել
Միլիարդատեր Բիլ Գեյթսը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը, ինչպես և այլ հարուստ ամերիկացիները, պետք է ավելի շատ հարկեր վճարեն ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ուկրաինացի ազգայնական-ռուսաֆոբները սադրիչ հարձակումներ են կատարում Կիևի թույլտվությամբ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Նիմչինսկին փետրվարի 19-ին հրավիրվել է ՌԴ ԱԳ նախարարություն՝ Կիևում...
Աղբյուր` Panorama.am
20:23
Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է
Փետրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել
Ամերիկացի հետազոտողները սկանավորման նոր տեխնոլոգիայի միջոցով բացահայտել են Պաբլո Պիկասոյի գլուխգործոցի՝ La Misereuse Accroupie-ի գաղտնի շերտը:...
Աղբյուր` Panorama.am
20:05
Լոնդոնի պատկերասրահը փակվել է՝ հանուն Քեյթ Միդլթոնի սիրելի դիզայների
Լոնդոնի ազգային պատկերասրահը փակել են Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի սիրելի դիզայների նորաձևության ցուցադրության համար: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Diana Eyvonah. Յուրօրինակ լուծումներով նոր բրենդ՝ հայկական նորաձևության մեջ
11:19 19/02/2018

Diana Eyvonah. Յուրօրինակ լուծումներով նոր բրենդ՝ հայկական նորաձևության մեջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}