«Արան ուզում էր, որ իր գործերն ապրեն». բացվեց Արա Շիրազի ցուցահանդեսը
Հայ քանդակագործության ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Արա Շիրազի աշխատանքների Հետահայաց ցուցահանդեսն այսօր բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում:
Պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին`շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից). «Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ»:
Արա Շիրազի սերնդակից, մտերիմ ընկեր Ռոբերտ Էլիբեկյանն ասաց. «Շիրազի գործերն իր արվեստանոցում գրեթե բանտարկված էին, իսկ Արա ուզում էր, որ իր գործերն ապրեն: Շնորհակալ եմ պատկերասրահին՝ այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ այս ցուցահանդեսով կամփոփվի պատկերասրահի այս տարվա ցուցահանդեսների շարքը: