Քաղաքական 10:42 17/11/2017 Աշխարհում

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» երկրորդ վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 16-ին հրապարակել է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» երկրորդ գործով վճիռը: Գործը վերաբերում է Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին, որը ներկայումս ազատազրկված է՝ 2014թ.-ին զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվելու ու 7 տարի դատապարտվելու պատճառով:

Այս երկրորդ գործով Մամմադովը բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 13-րդ հոդվածի՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, ինչպես նաև ներկայացվել է մի շարք բողոքներ 14-րդ ՝ խտրականության արգելում, 17-րդ հոդվածի՝ իրավունքների չարաշահման արգելում, հիմքերով:

Մամմադովի վերաբերյալ երկրորդ վճռով ՄԻԵԴ-ը միաձայն գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, խախտում:

ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղական դատարանները կամ չեն անդրադարձել կամ լուռ են մնացել Մամմադովին դատապարտելու համար կիրառված մի շարք ապացույցների անհամապատասխանության հարցերում՝ չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ առարկություններին, որ ապացույցները խեղաթյուրված են կամ խնդրահարույց:

Նշվում է, որ Մամմադովի դեմ ցուցմունքներ տված ոստիկանները հարցաքննվել են ցույցերից 5 ամիս անց: Մամմադովին դատապարտելու համար օգտագործված տեսանյութերից մեկում երևում են ցուցարարների միջև բախումներ, մինչդեռ մեկ այլ տեսանյութում հանգիստ վիճակ է՝ քիչ ցուցարարներով: Մամմադովի դեմ օգտագործվել են նաև նրա բլոգի ու սոցցանցերի գրառումները՝ ապացուցելու, որ նա պլանավորել էր զանգվածային անկարգություններ, որոնք, սակայն, ըստ ՄԻԵԴ-ի, «բռնություն հրահրող ոչինչ չեն պարունակում»: Նշվում է, որ հօգուտ Մամմադովի ներկայացրած ապացույցները սիստեմատիկորեն անտեսվել են՝ առանց պատշաճ պատճառաբանման:

ՄԻԵԴ-ը գտել է, որ Ադրբեջանը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Մամմադովին պետք է վճարի 10 հազար եվրո:

Ինչպես ասվում է գործի մանրամասներում, Մամմադովը մշտապես քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ու հայտարարել էր 2013թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Սակայն նա ի վիճակի չեղավ որպես թեկնածու հանդես գալ, քանի որ ձերբակալվեց ու նախնական կալանքի տակ հայտնվեց Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում 2013թ.-ի հունվարի 24-ին տեղի ունեցած անկարգություններից հետո՝ մեղադրվելով հասարակական կարգի խախտման մեջ: Մամմադովը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:

Հաղորդվում է, որ տեղական դատարանները գործի քննության ժամանակ հենվել են ականատեսների հայտարարությունների վրա, որոնք հիմնականում եղել են ոստիկաններ, իրավապահ մարմինների նամակների, լրատվության, Մամմադովի բլոգի ու սոցիալական մեդիայի գրառումների վրա:

Դատարանը մերժել է Մամմադովի պաշտպանական հայտարարությունները՝ հիմնականում լրագրողներ, դրանք համարելով անվստահելի, գտնելով, որ նրանք ճանաչում են Մամմադովին անձնապես ու այդ պատճառով էլ ցանկանում են օգնել նրան:

Իլգար Մամմադովի առաջին գործը ՄԻԵԴ-ում վերաբերում էր Իսմայիլիի դեպքերից հետո իր ձերբակալմանն ու նախնական կալանքին:

2014թ.-ին «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ առաջին վճռով դատարանը գտել էր, որ Մամմադովը ձերբակալվել է անհիմն ու միակ նպատակը եղել է լռեցնել նրան կամ պատժել՝ կառավարությանը քննադատելու համար:

ՄԻԵԴ-ը պահանջել էր Մամմադովի անհապաղ ազատ արձակում, սակայն մինչև այժմ Ադրբեջանը չի կատարել վճիռը, որի արդյունքում ԵԽ նախարարների կոմիտեն ընդունեց  աննախադեպ որոշում, որը կարող է հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայութուն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
16:09
Բորելը դատապարտել է Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ուժի կիրառումը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X ցանցի իր միկրոբլոգում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը. Վազգեն Մանուկյան
«Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը»,-այս մասին Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
15:46
Այսօր կրկին ներկայացել ենք քննչական մարմին, սակայն մեզ չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն՝ ձերբակալվելու. Լևոն Քոչարյանի օգնականի պաշտպաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի պաշտպանները հայտարարում են, որ այսօր կրկին...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
15:08
Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր Խաչիկյան
Panorama.am-ի զրուցակիը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Panorama.am-Պարոն Խաչիկյան, այս օրերին բոլորի...
Աղբյուր` Panorama.am
15:05
«Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռանան». Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։  Այսօր կայացավ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:44
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:39
24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը  Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից. Ռուբեն Կարապետյան
Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}