Շարունակելու ենք օժանդակությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Լավրով
Քաղաքական
12:28 21/11/2017
Հայաստան

Շարունակելու ենք օժանդակությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Լավրով

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակելու ենք օժանդակություն տրամադրել, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան կողմերին լուծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը հայտնեց, որ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ռուսական պատվիրակությունը ներկայացրել է օրերս Բաքու կատարած այցի արդյունքները:

Լավրովն ընդգծեց, որ իրենք երախտապարտ են հայ գործընկերներին այսօրվա արդյունավետ աշխատանքի համար. «Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը նոր թափ կհաղորդի մեր դաշնակցային հարաբերություններին»։

 

Placeholder