Forbes. Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհի
Մշակույթ
11:30 21/11/2017
Աշխարհ

Forbes. Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհի

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2017 թվականի երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց վարկանիշը։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն: 

Ամսագրի տվյալների համաձայն՝ վարկանիշը գլխավորում է ամերիկացի երգչուհի Բեյոնսե  Նոուլսը. նա վաստակել է 105 մլն դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ադելը՝ վաստակելով  69 միլիոն դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է Թեյլոր Սվիֆթը, որի ակտիվում այս տարի 44 մլն դոլար է ավելացել։

Առաջին տասնյակում հայտնվել են Սելին Դիոնը, Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Բրիթնի Սփիրսը, Դոլի Պարտոնը, Բարբրա Սթրայզենդը և Քեթի Փերին:

Ավելի վաղ Forbes ամսագիրը հրապարակել է ամենաազդեցիկ կանանց ցանկը, որտեղ  նույնպես հյատնվել են Թեյլոր Սվիֆթը և Բեյոնսեն:

 

Placeholder
Forbes. Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհի