Առողջություն 13:30 22/11/2017 Հայաստան

Իսկ դուք խոզուկ պատվաստվե՞լ եք

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր, որ դեկտեմբերից պապիլոմավիրուսային վարակի պատվաստվելու են 13 տարեկան 16.000 աղջիկ: Ընդ որում՝ 13 տարեկանը ընտրված է որպես «նախասեռական» կապի տարիք:

Հենց նույն օրը նամակով դիմեցի առողջապահության նախարարությանը. «Նկատեմ, որ Հայաստանում 13 տարեկանը շատ վաղ տարիք է այն նախասեքսային համարելու համար, ու որ՝ նույն պատճառաբանությամբ կարող եք պատվաստել նաև երեսուն տարեկան աղջիկներին:

Շատ լավ հիշում ենք տարիներ առաջ «Բոլորս դեպի պատվաստումներ» կոչը, երբ անխնա բոլորին պատվաստում էին կարմրուկի «դեմ», իսկ հետո ծնողները ստիպված էին պայքարել երեխաների առողջության համար, քանի որ անգամ ոչ բժշկին էր պարզ, որ ԲՈԼՈՐԻՆ չեն պատվաստում՝ կան օրգանիզմներ, որոնց համար հակացուցված է պատվաստումը: Բարդացումները, ինչպես ընդունված է ասել՝ «աննախադեպ էին»: Բուռն «Բոլորս դեպի պատվաստումներ»-ից հետո եկավ նաև աբորտների հերթը, քանի որ բժիշկները պարտադիր պատվաստել էին նաև կանանց, ովքեր, հետո պարզվել էր, հղի էին»:

Այստեղ ընդհատեմ մի պահ նամակը, անդրադառնամ այս մասի պատասխանին.

 

Բայց ինչու՝ իհարկե: Այսինքն՝ նույնիսկ բժշկական սխալների բացակայության պարագայում ԻՀԱՐԿԵ՞ լինելու են հետպատվաստումային ռեակցիաներ: Բայց ինչպիսի. Ասենք՝ երեք ամսվա հազ ու ուշաթափություննե՞ր, «բարեկամական» զանգեր ծնողներին, որպեսզի ծանոթի միջոցով որակով պատվաստանյութեր խնդրեն, հղիներին փաստի առաջ կանգնեցնել, որ ցանկալի չէ պատվաստված երեխա ծնե՞լ…: Այն, որ առողջապահության նախարարությունը լուրջ չի մոտենում հարցին, վկայում է պատասխանի այս մասը՝


 
Հարգելի առողջապահության նախարարություն, բանն այն է, որ հղիության ընդհատման ցուցումը տվել են բժիշկները, այլապես դա չէր դառնա կանանց կողմից բողոքի նյութ:

Այն, որ դուք պատասխանում եք ընդամենը պատասխանելու համար, հենց այն պատճառն է, որ համակարգի նկատմամբ անվստահության պատճառ է դառնում: Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը՝ դրա աղբյուր եղել են հենց «Բոլորս դեպի պատվաստում» գովազդի հեղինակները և բժիշկները, ովքեր նախ անխտիր հրահրել են պատվաստման, ապա և՝ հղիության ընդհատման:

Իսկ թե ինչպես են արձագանքում առողջապահության նախարարությունում բողոքներին, վկա են արյան վարակում ստացած նորածինների ծնողները:

Այս պատվաստումների մասով հարցերը հետևյալն էին.
1. Որտեղ են իրականացվելու պատվաստումները:

Սա լավ է, որ՝ պոլիկլինիկաներում: Հուսանք՝ ծնողները կտանեն պատվաստման, ուշադիր կհետևեն, թե ինչպես են բժիշկները որոշում «հակացուցում չունենալը»: Թե չէ այն չարաբաստիկ կարմրուկի ժամանակ երբ դպրոցահասակ աղջիկը հարցրել էր, թե իրեն կարելի՞ է պատվաստվել (խիստ ալերգիկ լինելու պատճառով), բժիշկը անտարբեր նետել էր՝ Ինչի չի կարելի, կարո՞ղ է հղի ես:

Ի դեպ՝ ևս մի, թեպետ՝ շատ տհաճ ու անթույլատրելի օրինակ, որ բժիշկները հղի լինելը համարել են պատվաստում չանցնելու չափանիշ:

Հարց 2. Դրանք իրականացնողները անցե՞լ են, կամ կանցնեն արդյո՞ք հատուկ վերապատրաստում՝ պատվաստումը ճիշտ կատարելու, հակացուցումները ճիշտ կիրառելու, հնարավոր հետևանքները բացատրելու համար:

Ծնողներին իրազեկելը՝ հասկացանք, բայց ինչու՞ ուսուցիչներին ևս: Մեկ քաղաքականությունն է մտնում դպրոց, մեկ՝ «արդյունավետությունը»: Ուսուցիչները թող իրենց առարկաները պարապեն, որ մի կերպ հասցնեն պարտադիր նյութը հասցնել օպտիմալացված դասարաններում:

Հարց 3. Ինչ լրացուցիչ անալիզներ ու ստուգումներ են անցնելու աղջիկները պատվաստումից առաջ:



Հիմա դիմում եմ ծնողներին՝ որքան է հավաքված ձեր երեխայի վերհուշը, արդյոք դուք այնքան հետևողական եք եղել, որ միայն երեխայի անկետայի թերթումը կարող է ասել, թե ձեր երեխան պատրաստ է պատվաստման, թե չէ:

 Հարց 3. Վճարովի են արդյոք պատվաստումները: Եթե ոչ՝ ապա ինչ է նշանակում նախարարի հայտարարությունը, որ պատվաստանյութերը ձեռք են բերվել էժան, ու արդյոք դա ավելի մտահոգիչ չէ:

Ահա: Այդ դեպքում ինչու էր այդքան շեշտվում, որ պատվաստանյութը էժան է ձեռք բերվել: Եթե խնդիրը երկրի բյուջեն է, ապա, հավատացում եմ, որ ծնողների համար պատվաստանյութի պատճառով բյուջեին հարվածը ամենավերջին տեղում է: Մանավանդ, երբ համեմատեն Երևանի քաղաքապետարանի ծախսերի հետ, կամ ԱԺ պատգամավորների հեռախոսային խոսակցությունների գնի հետ:

Այստեղ հարկ է կրկին խոստովանել, որ բժիշկները պարտադիր պատվաստանյութեր ստանալիս, իրենց ծանոթներին ասում են՝ վճարեք, թող հնդկականը չսրսկեն:

Հիրավի՝ թանկից էժանը չկա, երբ չես վճարելու դրա համար:

Հարցեր էլի կան՝

Արդյոք ՄՊՎ-ն ստուգելի է, և արդյոք այդ վիրուսի հետ կապված հիվանդություն բացահայտվել է Հայաստանում:

Որքան մարդու մոտ:

«Օդից» են վարակվում, թե տղամարդկանցից:

Ինչու տղաներին չեն պատվաստում, եթե փաստերը խոսում են ՄՊՎ-ի՝ ոչ միայն արգանդի քաղցկեղի պատճառ լինելու, այլև առնանդամի քաղցկեղի պատճառի մասին:

Շաբաթ օրը Առողջապահության նախարարությունը սեմինար է կազմակերպում: Դատելով մեր նամակի պատասխանից՝ այնտեղ խոսվելու է աղջիկներին չպատվաստելու վտանգի մասին, ապատեղեկատվություններից, մասոն-բասոններից… :

Իսկ «սրամիտ» համեմատություններից հրճվելու են հիմնականում տղամարդիկ:

Ու երբ տղամարդիկ, չլինելով մասնագետ, առանց խորը մտածելու անհոգ ու անխտիր դրական են գնահատում պատվաստումները, սրտանց ուզում ես հարցնել՝ իսկ դու խոզուկ պատվաստվե՞լ ես:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Կարեն Կարապետյանը Լոռիում ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում ՀՀ քաղաքացուն
«2018 թվականն ընդհանրապես մեր տարածքային, մարզպետային կառավարման ճարտարապետությունը, կառուցվածքը վերջնական պետք է արդեն ձևավորենք»,...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը Անառակի կիրակին է
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի  շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մեկ շաբաթ՝ վայրի բնության գրկում
Աշխարհի տարբեր անկյուններում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արված բնության լավագույն լուսանկարները մեկ տեղում հավաքել ու հրապարակել է The...
Աղբյուր` Panorama.am
19:42
Փետրվարի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ռիգայում ակցիա է անցկացվում՝ ի պաշտպանություն ռուսական դպրոցների
Ռիգայի կենտրոնական զբոսայգիներից մեկում ակցիա է տեղի է ունենում՝ ի պաշտպանություն փոքրամասնությունների ռուսական դպրոցների։ Ռուսական...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թրամփը Սիրիայում Ռուսաստանի գործողություններն ամոթ է որակել
ԱՄՆ նախագահի խոսքով, ամերիկյան զորքերի մուտքը Սիրիա միայն մեկ նպատակ է հետապնդել՝ պայքարել Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։
Աղբյուր` Panorama.am
19:10
Չարենցավանում փետրվարի 26-ի ցերեկը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Սոմալիում ահաբեկչությունից զոհերի թիվն ավելացել է
Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ ահաբեկչական...
Աղբյուր` Panorama.am
18:49
Հնդկաստանում վթարից դպրոցականներ են զոհվել
Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգի Մուզաֆարպուր քաղաքի դպրոցական շենք արագ ընթացող  մեքենա է մխրճվել։ «Ինտերֆաքս»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Օփրա Ուինֆրին հերքել է ԱՄՆ նախագահ դառնալու մասին լուրերը
Ամերիկացի հեռուստահաղորդավար  Օփրա Ուինֆրին հերքել է  ԱՄՆ նախագահ դառնալու վերաբերյալ իր պլանների մասին լուրերը։ Այս մասին գրում է ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Էլվիս Փրեսլիի դուստրը նախկին մենեջերից դատարանով 100 միլիոն դոլար է պահանջում
Իր՝ Լիզա Մարիա Փրեսլիի պարտքերը գերազանցում են 16 միլիոն դոլարը։
Աղբյուր` Panorama.am
18:25
Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է այս տարվա օգոստոսին
Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110- ամյակին։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը շրջանների զգալի մասում...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
18:06
2017 թվականին բնական հյութերի արտադրությունը նվազել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 12 698.8 հազար լիտր բնական հյութ: 2016...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թուրքական մեջլիսը քննադատել է Հոլլանդիայի կողմից ցեղասպանության օրինագծերի ընդունումը
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) խոսնակի գրասենյակի կողմից տարածվել է հայտարարություն, որում քննադատվել է Նիդերլանդների խորհրդարանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սալոնիկում հնագույն քաղաք է հայտնաբերվել
Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ հայտնաբերվել են հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ, ինչպես նաև մի ամբողջ հնագույն քաղաք: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:33
Երևանյան 10 գրատնակների կեսն արդեն տեղադրված է
Երևանում այդպիսի շուրջ տասը գրատնակ է գործելու: Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց է  կատարել Երևանում անցած տարվանից գործող՝...
Աղբյուր` Panorama.am
17:20
ՔԿ. Արուճ գյուղում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի զենք և զինամթերք
Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի զենք և զինամթերք։ Քննչական կոմիտեից մանրմասնում են, որ 2017թ.-ի...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ծանրամարտի «պա դե դե» Հայաստանի առաջնությունում
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում փետրվարի 22-ին՝ ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրը զվարճալի միջադեպ է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
16:45
Պլանային ջրանջատում Աշտարակում փետրվարի 26-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
16:36
«Ես եմ» ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում
«Ես եմ» ծրագրով ՊԲ զորակոչված նորակոչիկները փետրվարի 24-ին իրենց կյանքի կարևորագույն ընտրությունը ամրագրել են  զինվորական...
Աղբյուր` Panorama.am
16:30
2005-ից երազել ենք. Կարեն Վարդանյանը՝ 2019 թ-ին Երևանում անցկացվելիք WCIT-ի մասին
Հայաստանն ու Հնդկաստանը հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ հայ մասնագետները Հնդկաստանի դպրոցներում կներդնեն  «Արմաթ»...
Աղբյուր` Panorama.am
16:27
Նիդերլանդների ԱԳՆ. Թուրքիայի իշխանությունների արձագանքը կանխատեսելի էր
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի կողմից 1915թ. Օսմանյան Կայսրությունում Հայերի Ցեղասպանության մասին երկու բանաձևերի ընդունման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգության» վարչության նախագահ
Այսօր, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:11
Տաքսու վարորդի սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ է գցել ու թալանել
Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։
Աղբյուր` Panorama.am
16:04
Ես ուզում եմ իշխանափոխություն, ո՞նց կարող է՝ չուզեմ. ՕԵԿ նախագահ
«Ես ուզում եմ երկրում փոփոխություններ տեղի ունենան, իսկ փոփոխություններ հնարավոր են միայն իշխանության փոփոխությամբ»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
16:00
Արմեն Պետրոսյան. Դժվար չէ կռահել, որ Չավուշօղլուի հայտարարությունն անուղղակի մեսիջ էր Նիդերլանդների Թագավորությանը
Տարածաշրջանային զարգացումներին հետևող արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էոջում գրում է. «Հասկանալու համար, որ այսօրվա Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Արմեն Սարգսյանը Հայաստանում չի ապրել, հայ մարդու դարդուցավով չի ապրել. Արթուր Բաղդասարյան
«Լոնդոնյան կյանքը տարբերվում է հայաստանյան իրականությունից»,- ասաց ՕԵԿ նախագահը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաֆարյան. Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքքում ամենաբարձր տնտեսական ցուցանիշներն է գրանցել
14:40 24/02/2018

Սաֆարյան. Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքքում ամենաբարձր տնտեսական ցուցանիշներն է գրանցել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}