Forbes. Քենդալ Ջենները՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել
Հասարակություն
18:49 22/11/2017
Աշխարհ

Forbes. Քենդալ Ջենները՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը:

Ամսագրի տվյալների համաձայն՝ վարկանիշը գլխավորում է  22-ամյա  ամերիկուհի Քենդալ Ջենները, որը մեկ տարում  վաստակել է 22 մլն դոլար:

15 տարի առաջին հորիզոնականը գլխավորել է 37-ամյա բրազիլուհի Ժիզել Բունդհենը: Այժմ մոդելը հայտնվել է երկրորդ տեղում՝ վաստակելով 17,5 մլն դոլար:

Երրորդ տեղը զբաղեցրել է 31-ամյա Քրիսսի Թեյգենը՝ 13,5 մլն դոլարով: Սա 31-ամյա ամերիկուհու դեբյուտն Է Forbes-ի վարկանիշում:

Ըստ Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների տասնյակում հայտնվել են 36-ամյա բրազիլացի Ադրիանա Լիման (10,5 մլն դոլար), ամերիկուհի Ջիջի Հադիդը և բրիտանացի մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին (9,5-ական մլն դոլար), ամերիկացի  Քառլի Քլոսը (9 մլն դոլար): 

Նշվում է նաև, որ ութերորդ հորիզոնականում հայտնվել է Ասիայի միակ ներկայացուցիչը Լի Վենը՝ վաստակելով 6.5 միլիոն դոլար:

9-րդ տեղում ամերիկուհի Բելլա Հադիդն է (6 մլն դոլար), տասնյակը եզրափակում է Էշլի Գրեմը (5 մլն դոլար):

Ամսագրի տվյալներով՝ 10 ամենաբարձր վարձատրվող մոդելներն, ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում վաստակել են մոտ  110 մլն դոլար:

Ավելի վաղ Forbes-ը ներկայացրել էր 2017 թվականի երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց վարկանիշը: Տասբյակը գլխավորում էր  ամերիկացի երգչուհի Բեյոնսե  Նոուլսը, որն այս տարի վաստակել է 105 մլն դոլար:

Placeholder
Forbes. Քենդալ Ջենները՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել