Հասարակություն 13:03 30/11/2017 Հայաստան

ՇՏԱՊ. Բազմազավակ նախկին զինվորականին աշխատանք է հարկավոր

«Երևի լսած կլինեք, մի հինգ տարի առաջ մեկը նախագահականի դիմաց գժություն էր անում երեխայի բուժման համար: Ինքնահրկիզման փորձ էր արել»,-Panorama.am-ի հետ զրույցում իր ու իրեն պատուհասած խնդիրների մասին հիշեցնում է 40 տարեկան Մխիթար Ալումյանը: 

Բազմազավակ զինվորականը 5 ամիս առաջ թողել է ծառայությունը: Հինգ երեխաներից երեքին հիմա Կոտայքի մարզի Քաղսի գյուղում միայնակ է խնամում: Դիրքերում գտնվելու օրերին երեխաները մենակ էին տանը մնում, առանց խնամողի: Մայրը մահացել է երկու տարի առաջ, իր ու կնոջ քույր-եղբայրներն ընտանիքներով Հայաստանում չեն:

Մխիթարի կինը մյուս երկու երեխաների հետ երկու տարի առաջ Գերմանիա է մեկնել: Բոլորն էլ, ասում է, առողջական խնդիրներ ունեն, բուժվում են:

16-ամյա Կարինեն ընտանիքի երկրորդ դուստրն է: Հենց նրան բուժելու նպատակով ընտանիքը մասնատվեց:



«1 տարի 10 ամսական էր, ընկավ: Ոտքում՝ չոքի տակ ջուր էր հավաքվել: Այստեղ սխալ բուժում արեցին: Ջուրը դառավ թարախ, թարախը հասավ ոսկորին, հետո արյան վարակ: Հետո ասեցին՝ ոտքը պետք է կտրեք: Մենք չհամաձայնեցինք: Հետո թոքախտ կասկածեցին: Պառկացրեցին Աբովյան դիսպանսեր: Մի քանի անգամ քիմիաթերապիա է ստացել երեխան, դրա հետևանքով մի աչքը 100 տոկոսով, մյուսը 50 տոկոսով կորցրել  է տեսողությունը»,-ասում է նա:

Գերմանիայում ասել են, Կարիների մի ոտքի արմունկը պետք է փոխել, աչքը՝  փոխպատվաստել: Բժիշկների հաշվարկով,  բուժման համար տասը տարի էլ  դեռ պետք է: Հիմա երեխան սայլակով է տեղաշարժվում:



«Կինս, որ անընդհատ գրկել էր երեխային, ման եկել, ողնաշարը ծռվել էր: Գլխի շրջանում էլ ահավոր ցավեր ուներ: Հիմա ինքն էլ Գերմանիայում բուժվում: Հանձնվել են այնտեղ, պետությունն է հոգում բոլոր ծախսերը»,- պատմում է ընտանիքի հայրը:

Մայրիկի հետ Գերմանիա մեկնած 5-ամյա տղան էլ աչքի խնդիր ուներ, շուտ էր ծնվել, չէր քայլում, քթի մեջ միս կար…

Հայաստանում պետական մարմիններից շատերը, հարուստ բարեգործները, լրատվամիջոցները ծանոթ են ընտանիքի խնդիրներին:  Սակայն խնդիրները  պակասելու փոխարեն օր օրի ավելանում են: Հոր խնամքին մնացած յոթամյա Նարեն արյան հետ կապված խնդիրներ ունի՝ ռոյան նորմայից բարձր է, անընդհատ ջերմում է, բուժումներն արվել են, մասնագետները կարծում են, որ պատճառը մայրիկին կարոտելն է: Մխիթարի մյուս որդին՝ Նարեկն էլ առողջական խնդիրներ ունի:



«Մի երեք տարի առաջ, ես դիրքերում եմ եղել, արաղ էր խմել, ստամոքը վառվել էր:  Հիմա Նարեկը 11 տարեկան է, բայց ոնց որ 7 տարեկան լինի, աճը կանգնել էր»,-պատմում է հայրը:

Հիմա Մխիթարն աշխատանք է փնտրում: Կյանքի մեծ մասը զինվորական ծառայության մեջ անցկացրած տղամարդը խոստովանում է, կրակելուց բացի ուրիշ հմտություններ չունի: Այս պահին աշխատանքը նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Երեխաների կարիքները պետք է հոգալ, ստացած թոշակը չի բավականացնում:

«Մի աշխատանք լինի, որ առավոտյան գնամ, երեկոյան տուն գամ: Կամ գոնե մի օր աշխատանքի լինեմ, հաջորդ օրը՝ տանը:  Աշխատավարձը գոնե 200 հազար դրամ լինի: Կարող եմ պահակ աշխատել, թիկնապահ, անվտանգության ծառայությունում, որ ասեմ տնօրեն կարող եմ լինել, սուտ է, չունեմ էդ գիտելիքները»,-անհրաժեշտ աշխատանքի պայմանները ներկայացնում է նա:



Մխիթարը մի քանի անգամ դիմել է մարդկանց օգնությանը, ցանկանում է երեխաներին ուղարկել Գերմանիա՝ կնոջ մոտ:

«Քույրիկ ջան, ես մի բան եմ հասկացել, ինչքան էլ լավ հայրիկ ուզում ես եղի, սուտ է, երեխային իր մայրիկն է պետք: Երեխան իր մամայի հետ պետք է մնա: Հիմա մի տասը հազար դոլար գումար է հավաքվել: Երեխայի բուժման համար 2 հազար դոլարը ծախսեցինք: Ես Հայաստանից գնալ չեմ կարող, զինվորական եմ եղել, պետք է հարազատ մի մարդու խնդրեմ, հավաստագիր տամ, որ երեխաներին երկրից երկիր տեղափոխի, իրենց մայրիկի մոտ հասցնի: Ես հայտարարում եմ, որ բուժումից հետո բոլորը հետ կգան, կմիանան ինձ, ես չեմ ուզում, որ մշտական գնան»,-ասում է նա:

Հիմա ընտանիքի անդամներին մոտեցնողը վայբերն է, խոսում են, շփվում, հույսները չեն կորցնում, որ մի օր բոլորով առողջ ու մի հարկի տակ կլինեն:



Մխիթարին աշխատանք առաջարկելու համար կարող եք զանգահարել 077607778 և 055290777 հեռախոսահամարներով:

Լուսանկարները Մ. Ալումյանի ֆեյսբուքյան էջից, նրա թույլտվությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}