Էրդողանը խոսել է տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման մասին
Քաղաքական
14:00 04/12/2017
Տարածաշրջան

Էրդողանը խոսել է տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող  «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։

«Հայաստանը մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Էրդողանը։

Ընդգծել է, որ Թուրքիան համագործակցում է Կովկասի, այդ թվում և Վրաստանի, Միջին Ասիայի և   Հարավային Ասիայի երկրների հետ։ Ըստ նրա՝ նշյալ օրինակները ցույց են տալիս, որ Թուրքիան ցանկանում է «աշխուժացնել» հարակից երկրների հետ հարաբերությունները։

Նա նաև նշել է, որ իրենք շարունակելու են պայքար մղել  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ, որոնք երկրում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։

Placeholder
Էրդողանը խոսել է տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման մասին