Քաղաքական 10:00 06/12/2017 Աշխարհում

Եվրոպայի խորհուրդը սկսեց Ադրբեջանի անդամակցության հնարավոր կասեցման իրավական գործընթացը

47-անդամ ունեցող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախօրեին որոշում է կայացրել Ադրբեջանի նկատմամբ սկսել Կոնվենցիայի խախտման իրավական գործընթաց, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար հրաժարվել են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեռևս 2014թ.-ի վճիռը՝  ադրբեջանցի   ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: 

2010թ.-ին ընդունված այս ընթացակարգը ԵԽ-ն առաջին անգամ կիրառում է Ադրբեջանի նկատմամբ. ԵԽ նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ին պաշտոնապես խնդրել է որոշել, թե արդյոք Ադրբեջանը չի իրականացրել իր պարտավորությունները, որն այս դեպքում կապված է դատարանի վճռի չկատարման հետ:

2014թ.-ին ՄԻԵԴ-ը «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի»  գործով գտել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ու կալանքը Եվրոպական կոնվենցիայի մի քանի կետերի խախտում է եղել։ ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել էր, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար: Վճռով արձանագրվել էր Կոնվենցիայի 5, 6 և18-րդ հոդվածների խախտում։

Նշվում է, որ մինչև 2017թ.-ի նոյեմբերը ՄԻԵԴ-ը գրանցել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման ընդամենը 5 դեպք, որոնց դեպքում, բացի Իլգար Մամմադովից, բոլորն ազատ են արձակվել:

2014թ.-ից ի վեր ԵԽ նախարարների կոմիտեն, որը վերահսկում է ՄԻԵԴ վճիռների կատարումը, այս գործով ընդունել է բազմաթիվ որոշումներ ու կոչ արել անհապաղ ազատ արձակել Մամմադովին: Սակայն, վճռի հրապարակումից 3 տարի անց Մամմադովը շարունակում է մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ԵԽ նախարարների կոմիտեն միջանկյալ որոշում կայացրեց ու Ադրբեջանին պաշտոնապես տեղեկացրեց երկրի նկատմամբ աննախադեպ իրավական գործընթաց սկսելու մասին, որը կարող է հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցմանը: ԵԽ-ն Ադրբեջանին 1 ամիս՝ մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ էր տվել, որպեսզի այն ներկայացներ իր դիրքորոշումը:

Նշենք, որ ԵԽ անդամ երկրները պարտավոր են կատարել ՄԻԵԴ վճիռները: Դրանց չկատարումը Կոնվենցիայի կոպիտ խախտում է, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ԵԽ կանոնադրության խախտում, որը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին երկրի անդամակցության կասեցման համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:00
Առաջին կիսամյակում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 10.2%-ով աճել է
2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 10.2%-ով ավելի է: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:51
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում օգոստոսի  20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայաստանում անցումային արդարադատության կարիքը չկա. իրավաբան
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով արդարադատության համակարգին՝  նշեց, որ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մահմեդականները հավաքվել են Մեքքայում
Ամբողջ աշխարհից ավելի քան մեկուկես միլիոն մահեմադականներ ժամանել են Սաուդյան Արաբիա հաջ (ուխտագնացություն` կապված Մեքքա և  և դրա մերձակայք...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը
Օգոստոսի 17-ին, ժամը 22․15-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտ բանկոմատներից...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների Շենգավիթի տարածքային ստորաբաժանման պետին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Մտահոգիչ են վերջին օրերին վարչապետի կողմից հաճախ արվող հայտարարությունները. Դ. Հարությունյան
«Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց...
Աղբյուր` Panorama.am
16:30
Արա Զոհրաբյանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Սեպտեմբերի 22-ին կկայանա ՀՖՖ նախագահի ընտրությունը
Նախօրեին կայացել է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գործադիր մարմնի...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՀՀԿ-ի գործողությունները հայտարարության մակարդակից այն կողմ չեն կարող անցնել. քաղաքագետ
«Աղմուկ կլինի, ուրիշ ոչ մի բան չի լինի»,- ասաց Շիրինյանը։
Աղբյուր` Panorama.am
15:47
Ովքե՞ր կարող են օգտվել ավանդների դիմաց տրվող փոխհատուցման իրավունքից
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում շարունակվում է  Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների փոխհատուցման գործընթացը։ Սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Լուկաշենկոն նոր վարչապետ է նշանակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության նոր ղեկավար է նշանակել։ Գազետա․ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում  է ԲելՏա...
Աղբյուր` Panorama.am
15:15
ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում
Ճանապարհային ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ծառայողական...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ես արդեն Ամերիկան հզոր եմ դարձրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն իր երկիրը հզոր է դարձրել: Այս մասին նա գրել է Twitter-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թրամփն...
Աղբյուր` Panorama.am
14:48
Իսպանիայում դրոնի միջոցով խեղդվող կնոջ են փրկել
Իսպանիայում անօդաչու թռչող սարքի օգնությամբ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները Միջերկրածովյան ափին խեղդվող կնոջը կարողացել են...
Աղբյուր` Panorama.am
14:30
Քաղաքապետի ՀՅԴ հավանական թեկնածուներից մեկը ԱԺ խմբակցության անդամ է. Արսեն Համբարձումյան
«Հավանաբար, մյուս շաբաթվա ընթացքում կհայտարարենք, թե ով է գլխավորելու ցուցակը»,- նշեց Արսեն Համբարձումյանը: ​
Աղբյուր` Panorama.am
14:16
Ուկրաինայում ռուսական արտադրության ավելի քան 40 դեղամիջոց է արգելվել
Ուկրաինայում արգելքի տակ է հայտնվել  68 դեղամիջոցի վաճառք, որոնցից 43-ը Ռուսաստանի արտադրանք են։ Օգոստոսի 17-ին հրապարակված հրամանում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Մահացել է Քոֆի Անանը
Մահացել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Նա 80  տարեկան էր։ «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպող հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով:...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
13:31
Ռոնալդուն երգել է թիմակիցների համար
«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն թիմակիցների համար երգել է՝ աթոռի վրա կանգնած։  Sports.ru-ն գրում է, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:17
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց. Պաշտպանության բանակ
Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
13:00
Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է
Դիտորդները և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև սեպտեմբերի 8-ը։
Աղբյուր` Panorama.am
12:50
Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
Օգոստոսի 18-ին, ժամը 08:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ,...
Աղբյուր` Panorama.am
12:38
Լեհաստանում շրջվել է զբոսաշրջիկներով ավտոբուսը
Լեհաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 մարդ մահացել է, 51-ը տեղափոխվել բուժհաստատություններ։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Հնդկաստանում ջրհեղեղներից հարյուրավոր զոհեր կան
Առնվազն 324 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավ-արևմուտքում Քերալա նահանգում ջրհեղեղի պատճառով։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ տեղի իշխանությունները այն...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ղրիմն այս տարի արդեն իսկ ընդունել է 4 մլն զբոսաշրջիկ
Տարեսկզբից Ղրիմ է այցելել ավելի քան 4,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնել...
Աղբյուր` Panorama.am
11:53
Մադուրոն շուրջ 60 անգամ ավելացրել է նվազագույն աշխատավարձը Վենեսուելայում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է «պետրո» կրիպտոարժույթի արժեքը և երկրում նոր նվազագույն աշխատավարձի չափը, որը կտրվի...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ինքնասպանություն է գործել Huntress խմբի մեներգչուհին
Պարբերականի տեղեկություններով, Ջանուսը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ջենովայում զոհերի թիվն ավելացել է
Ջենովայի կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ զոհերի թիվն աճել է, քանի որ փրկարարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
17:55 13/08/2018

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}