Forbes. Ռեփեր Դիդին՝  ամենաբարձր վարձատրվող երաժիշտ
Մշակույթ
15:34 07/12/2017
Աշխարհ

Forbes. Ռեփեր Դիդին՝ ամենաբարձր վարձատրվող երաժիշտ

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը:

Ամսագրի տվյալների համաձայն, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, վարկանիշը գլխավորում է ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, որն ավելի շատ հայտնի Է որպես Փաֆ Դիդի (Puff Daddy): Նա այս տարի վաստակել է 130 մլն դոլար: Շուրջ 70 մլն դոլար երաժիշտը ստացել է ֆիրմային  հագուստի վաճառքից:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, որի եկամուտը 2017 թվականին կազմել է 105 մլն դոլար: Եռյակը եզրափակում է կանադացի ռեփեր Դրեյքը, որն այս տարի վաստակել է  94 մլն դոլար:

Ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակում ընդգրկվել են 23-ից 52 տարեկան երաժիշտներ. ամենակրտսերը Ջասթին Բիբերն է, որն այս տարի վաստակել է 83,5 մլն դոլար և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: 75-ամյա Փոլ ՄաքՔարթնին զբաղեցրել է 13-րդ տեղը՝  ստանալով 54 մլն դոլարի եկամուտ:

 

Placeholder
Forbes. Ռեփեր Դիդին՝ ամենաբարձր վարձատրվող երաժիշտ