Կարո Փայլան. «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը»
Քաղաքական
17:11 11/12/2017
Տարածաշրջան

Կարո Փայլան. «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել  իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է.

«Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը.

Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ  խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար  պատրիարք ընտրի:

Հոգևոր դպրոցները փակ են:

Պատրիարքի կարգավիճակ չկա:

Էլի թվարկեմ՞»:

Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանի Հունաստանում հանդես էր եկել սկանդալային հայտարարություններով: Մասնավորապես նա նշել էր, որ 1923թ. ստորագրված Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի:

Placeholder
Կարո Փայլան. «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը»