Հասարակություն 13:50 13/12/2017 Հայաստան

Նոր տարին՝ Ռուբիկոն

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Ի՞նչ կլինի, եթե ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, քաղաքապետը... պարգևավճար ստանան: Ինչ կլինի որ՝ Նոր տարի է, ուրախություն ծախսեր: Ընտանիք ունեն, երեխաներ, թոռներ, շրջապատ՝ ծախսերը շատ են:

Ու նկատեք՝ միսը, կարագը, պանիրը, չիրը, եթե դու չես սարքել, նույնիսկ ձվերը՝ ճոխություն են արդեն: Փոխհատուցում է պետք, պարգևավճար: Ընդունվեց որոշում թանկացումների, հիմա փոխհատուցում պիտի լինի: Նրանց համար, ովքեր օգտագործում են այս «ճոխությունները», ոչ թե կարտոֆիլ ուտողների համար:

Կարտոֆիլը էժան է: Էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար: Դու՞ք չէիք նկարում վառարանի վրա շերտ-շերտ եփած կարտոֆիլը ու գցում ֆեյսբուք, գրում՝ ուրախ ենք: Էլ ինչ եք ուզում:

Ուրախությունից ավե՞լ բան եք ուզում:

Տնտեսական շրջապտույտը կախարդական օղակ է Հայաստանում դառնում: Նեղացող օղակ: Մթերքների գները բարձրանում են, գնաճ է, դրանով բյուջե է լցվում, չէ՞: Հետո պարգևավճարներ են տալիս այդ բյուջեից, որ ստացողները գնեն իրենց կազմակերպած թանկացումներով ապրանքները:

Ճոխության սահմանագիծը սկսել է իջնել: Երբ ճոխ էր ոսկա ճարմանդը, ժամացույցը, գրիչը... հասկանալի էր՝ կա ինչ-որ, թեկուզ հնարած, էթիկա,  որ գործարարները, քաղաքական գործիչները, պաշտոնյաները հետևում են, թե ով ինչ է կրում: Դա հետաքրքիր էր կողքից նայելը: Սկզբունքորեն՝ ժամացույցը ժամացույց է, գրիչը՝ կարևորը լավ գրի, չէ՞: Բայց եթե կան մարդիկ, որ դրանց համար փող ունեն ու կարևոր են համարում թանկը կրելը՝ լավ է, ծախսված գումարը կատարում է շրջապտույտ, մտնում բյուջե, ուղղակիորեն չի էլ հարվածում էժան ժամացույց կրողին, կամ վերնաշապիկի թևքը կոճկողին:

Բայց հիմա սահմանաձողը իջել է: Միսն ու կարագը ճարմանդ չեն: Ու դա չի էլ անհանգստացնում պարոնայք ընտրյալներին:

Կարտոֆիլ ունեք՝ հերիք է: Ուրեմն դեռ կաք:
Ի՞նչ անուն ունի սա:  Ի՞նչ անուն ունի այս որոշումներից հետո պարգևավճարներ ստանալը:

Ուր է ազգ-ԱԺ-ն: Ուր է ազգ-պաշտոնյան: Ուր է ազգ-գործադիրը: Ուր է ազգ-բանակը:
Հազարական դրամ հավաքել ու հետո հարյուր հազարավոր պարգևավճարներ ստանա՞լ:

Ես գիտեմ ազգ-բանակը՝ ճանաչում եմ մարդկանց, որ պահում են ու ապրում են բանակով՝ առանց գովազդի. Տատի գիտեմ, որ աչք չի խնայում բրդե գուլպա գործելով, որ զինվորի ոտքերը չմրսեն: Պարգևավճար տվեք տատիին: Գոնե՝ բրդե թել...

Նոր տարին Ռուբիկոն է դարձել: Ո՞վ այն անցնելու մարդավայել կամք կունենա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:00
Նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են, աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Երեխայի ծննդյան նպաստի բարձրացումն այդքան էլ ուժեղ չի ազդում ծնելիության մակարդակի վրա. Աննա Հովհաննիսյան
«Կարելի է իրականացնել շատ այլ քաղաքականություններ, որտեղ կամրապնդվի կնոջ դերը, կնոջ իրավունքն ու ընտրությունը»։
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքացուն պետք է հնարավորություն տալ ընտրել, թե որ բանկային հաշվի վրա ԴԱՀԿ-ն կալանք դնի. Գորգիսյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Ելք» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:40
Մարտական հերթապահությունն իրականացվում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում. պարզաբանում
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածի հետ կապված, որտեղ նշված է, թե...
Աղբյուր` Panorama.am
13:30
ԱՄՆ-ում նավթի պաշարները անսպասելիորեն նվազել են
Նավթի համաշխարհային գներն այսօր աճել են Ամերիկյան նավթի ինստիտուտի (API)  տվյալների ֆոնին, որոնք վկայում են ԱՄՆ-ում պաշարների անսպասելի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Գևորգ Կոստանյան. Ես երբեք իմ սկզբունքներից չեմ շեղվել, չեմ էլ շեղվելու
Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը, ով օրեր առաջ իր հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամբողջությամբ աջակցելու ու...
Աղբյուր` Panorama.am
13:18
Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
«Նրանց գործունեությունը և ճակատագիրը կապված է Ղրիմի հետ»։
Աղբյուր` Panorama.am
13:06
Արիանա Կաոիլին 1900 կմ հեծանվային ճամփորդության և հայ մանուկներին օգնելու մասին
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ, շախմատիստուհի Արիանա Կաոիլին  սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը,...
Աղբյուր` Panorama.am
13:00
Սյունիքում ողբերգական վթարի հետևանքով մահացել է մի ողջ ընտանիք
Արտակարգ իրավիճակների նախարարությունից  հայտնում են, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 17:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում
Փարիզում Թումոյի մասնաճյուղ է բացվել
Աղբյուր` Panorama.am
12:37
Ռոբերտ Քոչարյան. ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են բերել քաղաքական մենաշնորհի ստեղծման
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ խորհրդարանական արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
12:35
ՀՀ բնակչությունը նվազել է 10 հազար մարդով
Արձանագրվել է բնական հավելաճ
Աղբյուր` Panorama.am
12:28
Հայաստանը պետք է ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի. Փաշինյան
«Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական և աշխատանքային»։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:25
Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին փոխհատուցելու մասին նախագծի քննարկումը հետաձգվեց
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պետք է քննարկվեր «2008 թվականի Մարտի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Թուրք դեսպանը պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Ղարաբաղի
Ադրբեջանում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր  դեսպան Հուլուսի Քըլըչը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության 100 ամյակի հիշատակին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՀՀ վարչապետը չի տիրապետում Մանվել Գրիգորյանի գործով իրավիճակին. փաստաբան
Նրա խոսքով, Կան մի շարք դատակա գործեր գտնվում են կառավարության ներբանի տակ։ Մանվել Գրիգորյանի գործը դրանցից է։
Աղբյուր` Panorama.am
12:00
Էրեբունի համայնքում այսօր մինչև ժամը 18-ը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 17-ին...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ուկրաինայի արտաքին հետախուզության փոխտնօրենին կասկածել են պետական դավաճանության մեջ
Գործը հարուցվել է լրագրողական հետաքննության հիմքով՝ ԱՄՆ-ից հեմոդիալիզի համար անհրաժեշտ դեղամիջոցներ Ուկրաինա տեղափոխելու դիմաց կաշառքի թեմայով։
Աղբյուր` Panorama.am
11:37
Իլոն Մասկին երեք տարով հեռացրել են Tesla-ի ղեկավար կազմից
Համաձայնագիրը ենթադրում է, որ Մասկը 20 միլիոն դոլար տուգանք կվճարի։
Աղբյուր` Panorama.am
11:20
Փաշինյանի դեմքով արծաթե զարդեր վաճառող սիրիահայը գոհ է վաճառքի ծավալներից
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարներին ներկայացնելու համար գերատեսչություններ գնաց ոտքով։ Նա Հյուսիսային պողոտայով...
Աղբյուր` Panorama.am
11:18
Կարելի է համարել հեռացող դեսպանի մեսիջ. վարչապետի պաշտոնակատար
«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:14
«Աստված չկա»․ Եզրակացրել է Ստեֆան Հոքինգն իր վերջին գրքում
«Աստված չկա», այսպիսին է նշանավոր ֆիզիկոս Ստեֆան Հոքինգի եզրակացությունը, որի վերջին գիրքը հրատարակվեց նախօրեին՝ հոկտեմբերի 16-ին։...
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը. Փաշինյան
«Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և այդ ուղերձն այն է, որ մենք «մերոնքականների» և...
Աղբյուր` Panorama.am
10:52
Թրամփը բացատրել է ԱՄՆ-Ռուսաստան վատ հարաբերությունների պատճառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լավ հարաբերություններ կունենար Ռուսաստանի հետ, եթե չլիներ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի...
Աղբյուր` Panorama.am
10:43
Վենեսուելան միջազգային գործարքներում հրաժարվում է դոլարից՝ ի նպաստ եվրոյի
Վենեսուելան հրաժարվում է ամերիկյան դոլարից ու ապագայում այն միջազգային գործարքները կատարելու է եվրոյով։ Այս մասին նախօրեին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
10:37
Աբովյանում հանրակացարանի հրդեհից տուժածների վիճակը բավարար է
Նախօրերին՝ ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:14
Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները
Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց...
Աղբյուր` Panorama.am
10:00
CNN․ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է սպանվելուց հետո
Անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է՝ Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում 2 շաբաթ առաջ սպանվելուց...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դեն Ղարիբյան․ «Հայկական վալսը» շուտով կհնչի նոր կատարմամբ
Փարիզում շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս» երգը Հայաստանում շատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո․ Թումոն խանդավառել է ողջ Եվրոպան
Նախօրեին Փարիզում տեղի ունեցավ Թումո Փարիզի բացման արարողությունը, որին ներկա էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Հայաստանում Թումոյի հիմնադիր ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, օրակարգը Հայաստանինն է. Ջորջ Քենթ
14:08 16/10/2018

Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, օրակարգը Հայաստանինն է. Ջորջ Քենթ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}