Մարտի 9-ի փոխարեն աշխատանքային կլինի մարտի 17-ը
Հասարակություն
11:33 25/01/2018
Հայաստան

Մարտի 9-ի փոխարեն աշխատանքային կլինի մարտի 17-ը

Մարտի 8-ի կանանց տոնի կապակցությամբ 2018 թվականի մարտի 9-ի աշխատանքային ուրբաթ օրը կտեղափոխվի մարտի 17-ը` շաբաթ օր: Այս որոշումն  ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում` հիմք ընդունելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը:

«Այն հնարավորություն կտա քաղաքացիներին ունենալու մի քանի հանգստյան օր»,- ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:

Placeholder