Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը
Աշխարհահռչակ հայազգի տենոր Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրը՝ հունվարի 29-ին Կոմիտասի անվան պանթեոնում կբացվի երգչի հուշարձանը։
Աշխատանքի հեղինակն է հայտնի քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշարձանի բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, պետական-հասարակական գործիչներ, մտավորականներ, Գեղամ Գրիգորյանի արվեստի երկրպագուներ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
- Կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը