Նիդերլանդները հետ է կանչել Անկարայում իր դեսպանին
Քաղաքական
16:53 05/02/2018

Նիդերլանդները հետ է կանչել Անկարայում իր դեսպանին

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հետ է կանչել Անկարայում իր դեսպանին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Սա ձևական քայլ էր, քանի որ Նիդերլանդների դեսպանը Անկարան լքել է դեռ 2017 թ. մարտին: Բացի այդ, Հաագայում նշել են, որ Նիդերլանդներում Թուրքիայի նոր դեսպանի նշանակումը չեն ընդունի:

Երկու երկրների հարաբերություններում դժվարությունները առաջ են եկել այն բանից հետո, երբ Նիդերլանդները հրաժարվել է վիզա տրամադրել թուրք պաշտոնատար անձանց, ովքեր մտադիր էին այդ երկրում ապրող թուրքերի շրջանում քարոզչություն իրականացնել՝ 2017-ի մարտին Թուրքիայում Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին: Այդ ժամանակ Նիդերլանդներում ևս ընտրություններ էին անցկացվում:

Placeholder
Նիդերլանդները հետ է կանչել Անկարայում իր դեսպանին