Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը չի ընդունում Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսո փոխպատրիարքի նշանակումը:
Թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով խնդրին նա գրում է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին (նկատի ունի արք. Արամ Աթեշյանին) նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ կատարեց: Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»։
Հիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը, հայտարարել, որ հեռանալու է Ստամբուլից:
Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե այս հարցում բարեխղճորեն և հավատքով առաջնորդվելը բավարար կլինի, և եկեղեցին ու ժողովուրդը խորամտությամբ կկարողանան պատրիարքի ընտրություններում հաջողության հասնել:
Ermeni Patrikhanesine kayyım atamak için “ibretlik entrikalar çevrildi”.
— Garo Paylan (@GaroPaylan) February 13, 2018
Kayyımı kabul etmiyoruz!
Patriğimizi seçmek istiyoruz! https://t.co/RMyuVkHnNN