Վորոնեժում վթարի հետևանքով հայաստանցիներ են զոհվել
Հասարակություն
11:48 20/03/2018
Աշխարհ

Վորոնեժում վթարի հետևանքով հայաստանցիներ են զոհվել

Վորոնեժում Հայաստանից մեկնած ավտոբուսի վթարի ու բեռնատարի բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:

«Ռիա Նովոստի» գործակալությունը մանրամասնում է, որ վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս ութը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

«Միջպետական 4-րդ ավտոճանապարհի 673-րդ կմ-ին իրար են բախվել Երևան-Մոսկվա ավտոբուսն ու բեռնատարը: Նախնական տվյալներով տուժել է տասը մարդ, երկուսը մահացել են»,-ասել է լրատվամիջոցի աղբյուրը:

Նշվում է, որ ավտոբուսում եղել է 48 ուղևոր, երկու վարորդ: Վթարի մանրամասները ճշտվում են:
Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում:

Placeholder
Վորոնեժում վթարի հետևանքով հայաստանցիներ են զոհվել