Լոռիում առատ ձյուն է տեղացել
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության տարածքում առատ տեղումներ են եղել: Առավել շատ ձյուն է եկել Լոռու մարզում: Այս պահին Վանաձորում ձյունը հալված է:
Panorama.am-ի ընթերցողները խմբագրության են ուղարկել այսօր տեղացած ձյան լուսանկարներ:
ԱԻՆ-ից հայտնում են, օդի ջերմաստիճանը ապրիլի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա: Ապրիլի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: