Տնտեսություն 13:41 14/04/2018 Հայաստան

Էկոտուրիզմը Հայաստանում. ինչ ունենք և ինչ է պետք անել

Հայաստանը էկոտուրիզմի զարգացման  մեծ ներուժ ունի:  Այսօր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում» խորագրով համաժողովում ասաց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն  Ալեն Ամիրխանյանը:

Նրա խոսքով՝ համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, համախմբել այն մարդկանց, ընկերություններին, որոնք փորձում են զարգացնել տուրիզմը, այդ թվում՝ ագրոտուրիզմն ու էկոտուրիզմը:

Ալեն Ամիրխանյանը նշեց, որ Հայաստանն ունի բնության հիասքանչ բազմազանություն, երկիրը գտնվում է Կովկասի կենտրոնում, որը հանդիսանում է ամբողջ աշխարհի կենսաբազմազանության 34 թեժ կետերից մեկը, իսկ թեժ կետերն ունեն բացառիկ հարուստ էկոհամակարգեր և տեսակներ: Ըստ նրա՝ Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը, թիթեռներից Հայաստանում հանդիպում է 250 տեսակ, իսկ Եվրոպայում՝ 500 տեսակ: Բացի այդ, Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում:

«Դա նշանակում է, որ Հայաստանի բնությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել տուրիստների շրջանում, քանի որ այն վայրի բնությունը, որն ունի Հայաստանը, Եվրոպայի շատ երկրներ վաղուց չունեն: Այսինքն՝ մենք ունենք մեծ հարստություն, ուստի պետք է այնպիսի ծրագրեր մշակենք, որպեսզի մեր երկրի հարստությունը կարողանանք ներկայացնել  զբոսաշրջիկներին»,- ասաց նա:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենի խոսքով՝ այսօր զբոսաշրջիկներին հատկապես գրավում է գյուղական տուրիզմը, այդ առումով ևս Հայաստանը ներկայացնելու շատ բան ունի: «Գյուղական մշակույթով ու կենցաղով, ազգային խոհանոցով երկիրը կարող է գրավել ցանկացած զբոսաշրջիկի: Սակայն, այս առումով Հայաստանը դեռևս ճանաչված չէ միջազգային շուկայում, ուստի մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ մեր երկիրը ճանաչելի դարձնենք աշխարհում», - նշեց Ալեն Ամիրխանյանը:

Համաժողովի ընթացքում ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ևս ասաց, որ կարևորագույն խնդիրներից է նպաստել Հայաստանի բնական էկոհամակարգերում էկոտուրիզմի զարգացմանն ու աջակցմանը, բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի ներուժի բացահայտմանը,  տուրիզմի զարգացման նպատակով պետական քաղաքականության սկզբունքների սահմանմանն ու մարտահրավերների խոչընդոտների գնահատմանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն առաձնանում է իր գեղեցիկ բնությամբ, անտառներով, լճերով, գետերով, կենդանական և բուսական աշխարհի բացառիկ բազմազանությամբ, և մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների համար: «Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը և բնության հուշարձանները՝ յուրօրինակ են և էկոտուրիզմի տեսանկյունից ունեն զարգացման մեծ ներուժ: Ներկայումս ամբողջ աշխարհում նկատվում է էկոտուրիզմի բուռն զարգացում և դրանից ստացվող եկամուտների զգալի մասը հենց օգտագործվում է պահպանվող տարածքների պահպանության ու զարգացման համար: Ոլորտի զարգացումը գերակա է նաև Հայաստանի կառավարության համար: Ձևավորելով էկոտուրիստական ենթակառուցվածքների և ծառայությունների մատուցման ժամանակակից մեխանիզմներ, Հայաստանը կարող է մրցունակ լինել համաշխարհային զբոսաշրջային շուկայում և տարեցտարի ընդլայնել Հայաստան եկող տուրիստների քանակը»,- ասաց Խաչիկ Հակոբյանը:

Ըստ նրա՝ էկոտուրիզմի կարևոր առանձնահատկությունը պահպանվող տարածքների և համայնքների բնակիչների միջև փոխադարձ համագործակցությունն է, ինչը հիանալի հարթակ է գյուղական մթերքների վաճառքի համար: Այսինքն՝ գյուղական համայնքների բնակչությանը հնարավորություն է ընձեռվում զարգացնել տնայնագործական արտադրությունը և իրենց իսկ կողմից պատրաստված մթերքների վաճառքից ստանալ եկամուտ, որով զգալիորեն կլուծվի տվյալ համայնքում բնակչության զբաղվածության և աղքատության նվազեցման հիմնահարցերը:

Խաչիկ Հակոբյանը նշեց նաև, որ Հայաստանում պահպանվող տարածքների ձևավորման գործընթացը սկսվել է դեռևս 1958 թ-ին և տարեցտարի ոչ միայն դրանց քանակն է ավելանում, այլ մակերեսը: Այսօր, ըստ նրա, Հայաստանի տարածքի 13%-ը համարվում է Բնության Հատուկ Պահպանվող Տարածք /ԲՀՊՏ/: Այս պահի դրությամբ Հայաստանում առկա է 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր, 232 բնության հուշարձան:

«Հայաստանում էկոտուրիզմը սկսել է աշխուժանալ վերջին տարիներին: Եթե 2010 թվականին մենք ունեինք մի քանի հազար էկոտուրիստներ պահպանվող տարածքներում, ապա 2017 թ-ին այդ տարածքներ են այցելել 549 հազար 128 զբոսաշրջիկ, որոնց 20 տոկոսը արտերկրից»,- ասաց փոխնախարարը:

Նա նաև նշեց, որ Բնապահպանության նախարարությունը Կառավարություն է ներկայացրել իր մոտեցումները՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, էկոտուրիզմի ներուժը ավելի հասանելի դարձնելու համար:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև մի քանի տասնյակ զեկույցներ հետևյալ թեմաներով՝ օրգանական սնունդ և գյուղական զբոսաշրջություն, Տարածաշրջանային գործունեություն և էկոտուրիզմ,  Ակտիվ ապրելակերպ և բացօթյա միջոցառումներ (քայլարշավներ, արկածային զբոսաշրջություն, ժայռամագլցում, ձիավարություն, դահուկային սպորտ և այլն), Պահպանվող տարածքներ, բուսական և կենդանական աշխարհ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:13
Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։ Դևիդ Կոխը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մամուլը պատմել է արքայազն Ուիլյամի վախերի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը մի օր պետք է բարձրանա բրիտանական գահին, կարող է անհագստանալ միապետության համար՝ եղբոր՝ արքայազն Հարրիի ու...
Աղբյուր` Panorama.am
19:20
Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին կայանալու է համերգ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ ՌԴ-ում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները
Ամերիկյան Forbes  ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Առաջին տեղում է Սքարլետ Յոհանսոնը, որը...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ստեղծվել է օծանելիք մարդու քրտինքից
Ֆիննական Mirum Helsinki գործակալությունը թողարկել է օծանելիք, որի բաղկացուցիչներից մեկը ընկերության աշխատակիցների քրտինքն է։ Բույրը կոչել են...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զելենսկին Ղրիմը համեմատել է ծնողներից երեխայի առևանգման հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին գողացել են Ուկրաինայից այնպես, կարծես երեխային առևանգել են ծնողներից: Նա այս...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:07
Սպիտակ տան նախկին խոսնակ Սառա Սանդերսը միացել է Թրամփի սիրելի Fox News-ին
Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սառա Սանդերսը միացել է Fox News-ի թիմին։ Այս մասին հայտնել է ցանցը։ Սա, ինչպես գրում է CNN-ը,  ևս մեկ նշան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մակրոնը հանդիպել է Թրամփին
Ֆրանսիական Բիարիցում G7  գագաթաժողովից առաջ Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմանի հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
«ԷկոԼուր»-ը գրում է.«Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 79 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:39
Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
Ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
Աղբյուր` Panorama.am
17:16
Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը
Հայաստանից հանդես է գալու Արտյոմ Հակոբյանը` Տյոմը։
Աղբյուր` Panorama.am
16:49
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում
Այսօր ժամը 15:47-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա...
Աղբյուր` Panorama.am
16:38
Եղանակն՝ առաջիկա օրերին
Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի  25-29-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:26
ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենայի վարորդը հայտնաբերել է
Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց
Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է. Գեղամ Նազարյան
Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում,...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
«Հրդեհը Խոսրովի անտառում չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Սմբատ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում
Բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է մնա ֆիանսիական ՊՍԺ-ում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբի...
Աղբյուր` Panorama.am
15:19
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 06:29-ին , «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչ էր տարել Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի խաղացողներից Բրունո Էնրիկեն մոլորակի ամենաարագ ֆուտբոլիստն է։ Խաղերից մեկի ժամանակ նրա արագությունը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}