Հայտարարություն. Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ
Քաղաքական
16:05 16/04/2018

Հայտարարություն. Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ

Ոստիկանությունը տարածել է հայտարարություն ուղղված է Նիկոլ Փաշինյանին, հայտարարության մեջ ասված է. «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:

Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:


        

Placeholder
Հայտարարություն. Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ