Իրանահայ համայնքը Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացրել
Քաղաքական
17:55 24/04/2018
Հայաստան

Իրանահայ համայնքը Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացրել

Իրանահայ համայնքը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի առթիվ բողոքի ցույց է անցկացրել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև:

Բողոքի ցույցից ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել իրանագետ Արմեն Իսրայելյանը:









«Էրմենիհաբերում» էլ կարդում ենք, որ մասնակիցներն իրենց ձեռքում պահել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Մահ թուրքերին», «Մահ Թուրքիային», «Թուրքիայի դրոշի կարմիր գույնը ցեղասպանության ժամանակ հայերի թափված արյունն է»։

Ի պատասխան դրան՝ մոտակայքում գտնվող  ազերիներն իրենց հերթին են պաստառներ պահել, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղը մերն է, մերն էլ մնալու է»։ Սակայն Իրանի ոստիկանությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկելով, մի շարք ազերիների բերման է ենթարկել:

Աղբյուրը նշում է, որ բերման ենթարկվածները «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժման»  ակտիվիստներ են։

Մանրամասները տեսանյութում։


 

Placeholder
Իրանահայ համայնքը Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացրել