Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Քաղաքական
10:59 28/04/2018
Հայաստան

Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

ԱԺ պատգամավոր, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

«Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանը:

Ավելի ուշ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնեցին.

«Ապրիլի 28-ին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր հանդիպեց Վեհափառ Հայրապետի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր»:

Placeholder
Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ