ՏՀՏ-ն Հայաստանում 13:43 04/05/2018 Հայաստան

Միջազգային համաժողով Երևանում՝ նվիրված ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին

Երևանում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցել են  հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Դանիայից, Հունաստանից, ինչպես նաև շուրջ 200 երիտասարդ գիտաշխատողներ Հայաստանից և Ռուսաստանից։

Համաժողովի կազմակերպիչներն են  Ռուսական գիտությունների ակադեմիայի  Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Հայ-ռուսական համալսարանը, Երևանի պետական համալսարանը։

Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, միջազգային համաժողովը նվիրված էր ԽՍՀՄ-ում համակարգային ծրագրավորման հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին և կրում էր «Իվաննիկովյան ընթերցումներ» խորագիրը։

Ռուսական գիտությունների ակադեմիայի  Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանը պատահական չի ընտրվել որպես համաժողովի անցկացման վայր․ «Նախ՝ Վ․ Իվաննիկովը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել Հայաստանի հանդեպ, բացի այդ,   այստեղ՝ ԵՊՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում,  գործում են Իվաննիկովի հիմնած երկու գիտական լաբորատորիաները։ Հաշվի ենք առել նաև  Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները ՏՏ ոլորտում»։

Ավետիսյանը շեշտում է, որ համաժողովը նվիրված է  մեծ գիտնականին և ուսուցչին։  «Այս տարի նշվում է  ԽՍՀՄ-ում ՏՏ ոլորտի հիմնադրման 70-ամյակը։ Հայաստանն, անկասկած, եղել է ՏՏ ոլորտի շարժիչներից մեկը ԽՍՀՄ-ում։ Կարծում եմ, որ ճիշտ էր  միջազգային համաժողովը այս փոքր, բայց  տեղեկատվական տեխնոլոգիաների  բարձր մակարդակ ունեցող երկրում կազմակերպելը»,- ասել է Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենը։

«Ակնկալում եմ, որ համաժողովը կդառնա ժամանակակից տեխնոլոգիաների քարոզչություն, նաև անձնական կապեր կստեղծվեն, քանի որ համաժողովին մասնակցում են ինչպես ոլորտի հեղինակավոր մասնագետներ տարբեր երկրներից, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողներ»,- նշել է Ավետիսյանը։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորել է նման համաժողովի կազմակերպումը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կդառնա ամենամյա և կվերածվի հարթակի, որտեղ ոլորտի մասնագետները կկարողանան խոսել առաջավոր տեխնոլոգիաներից, ոգևորել երիտասարդներին, որ մնան և աշխատեն Հայաստանում՝ միաժամանակ մասնակից լինելով աշխարհի մակարդակով արդիական հետազոտությունների։  «Դա հնարավորություն կտա մեր տաղանդներին պահել այստեղ»,- ասել է նա։

«Մոսկվայի  համակարգային ծրագրավորման ինստիտուտը մեծ ներդրումներ է անում Հայաստանում և գիտական օջախներ է ստեղծում։ Սրանք  գիտական կենտրոններ են, որտեղ առաջանցիկ, ողջ աշխարհին հուզող  խնդիրներ են լուծվում ՏՏ անվտանգության և արհեստական բանականության ոլորտում, և մեր երիտասարդներն այդ հետազոտությունների   մասնակիցն են։ Այս ամենի արդյունքում կունենանք շրջանավարտներ, որոնք պատրաստ կլինեն աշխատաշուկա մտնել որպես առաջանցիկ հետազոտություններ իրականացնող մասնագետներ»,- նշել է Թոփչյանը։

Միջազգային համաժողովի մասնակիցներից էր նաև IEEE Computer Society-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար   Սերգեյ Պրոխորովը։ Նա հայտնել է, որ բանակցություններ է վարում՝ Հայաստանում Տեխնոլոգիաների առաջխաղացման մասնագիտական ասոցիացիայի  (IEEE Computer Society)  ներկայացուցչություն հիմնելու ուղղությամբ. «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ կտա դա։ Պատասխանը մեկն է՝ փող չի  տա, բայց կբերի ճանաչում, հնարավորություն կստեղծի, որ ոլորտի մասնագետները տպագրվեն  հեղինակավոր ամսագրերում և ունենան բարձր վարկանիշ»:

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել  հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են   Հետազոտությունների և ինովացիայի հունական  հիմնադրամի գիտական խորհրդի նախագահ Դիոնիսոս Ցիկրիձիսը, Դանիական տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դինես Բյորները,  «Տեխնիոն» Իսրայելական տեխնոլոգիական ինստիտուտի  համակարգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ասաֆ Շուստերը,  ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը։

Համաժողովի հյուրերի մասնակցությամբ այսօր  Խոր Վիրապում կբացվի խաչքար՝ նվիրված ակադեմիկոս Իվաննիկովի հիշատակին։ Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են Վիկտոր Իվաննիկովի ուսանողներն ու հետևորդները տարբեր երկրներից՝ բարձր գնահատելով նրա ներդրումը  ՏՏ ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական համագործակցության խթանման գործում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը
Մոսկվայում մեկնարկել է եզակի նախագիծ` ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը: Ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
20:24
Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակիչում
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սեւ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օգոստոսին Վրաստանի տուրիզմի եկամուտը նվազել է 10,6 տոկոսով
Օգոստոսին զբոսաշրջության ոլորտից Վրաստանի եկամուտները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 10,6%-ով։ Այս մասին գրում է ...
Աղբյուր` Panorama.am
20:17
Լոզանը տոնում է օլիմպիական կրակի ժամանումը
3000 դպրոցականներ և 400 հյուրեր հավաքվել են Պիեր դե Կուբերտեն ստադիոնում՝ նշելու հաջորդ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի գալուստը:...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Բարսելոնան» կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ 1 միլիարդ եվրոյի հասնող հասույթով
«Բարսելոնան» կարող է լինել պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը, որի եկամուտները գերազանցում են մեկ միլիարդ եվրոն: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
20:13
Երթի մասնակիցները կառավարության շենքի դիմաց են. Մենք այլևս չենք կարող սպասել
Ազատության հրապարակից թմբուկների զարկերով, Ամուլսարի՝ հանք չդառնալու մասին կարգախոսներով, երգելով երթի մասնակիցները հասան Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27․170․000 դրամից ավելի գումար
ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի...
Աղբյուր` Panorama.am
19:48
Լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենն 85 տարեկան է
«Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին՝ ամբոխներից առանձնացնում և միայն հմայիչներին՝ չեն մոռանում». այս խոսքերի հեղինակը...
Աղբյուր` Panorama.am
19:39
Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
«Մեր միակ ուղերձը հետևյալն է. պետք է ուժը կորցրած ճանաչվի 2016 թվականին կոռուպցիոն կառավարության կողմից տրված բնապահպանական դրական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված...
Աղբյուր` Panorama.am
19:20
Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
Aռաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։ Հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանը Ազատության հրապարակում հավաքվածներին խնդրեց՝ տարածքը չկեղտոտել։...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կատարինա Մատերնովա. ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ են նաև մանկահասակ երեխաների ծնողները։ Իրենց կարծիքը բարձրաձայնելու յուրօրինակ ձև էին նրանք մտածել։...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ալումյան. Դատարանը թող սկզբից վիրավորվի մինչ այդ ասածներից, հետո նոր իմ ասածից
«Մեզ մոտ պրակտիկա է դարձել, որ բոլորն այդպիսի արտահայտություններով են սկսել դատարանին դիմել։ Մենք ընդամենը եղած պրակտիկայի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
18:41
Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սխալ է գնահատում այսօր դատարանի կայացրած որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Կուռմադդումների արվեստի աշխարհում
Կուռմադդում՝ կուռ (ամուր) կաղապար ունեցող դդում, դեկորատիվ կիրառական դդումներ։ Կուռմադդմե գրչաման, կուռմադդմե տիկնիկ, կուռմադդմե շերեփ,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Դատարանը թույլ տվեց, որ Սեյրան Օհանյանը մեկնի Գերմանիա
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը դատարանին խնդրեցին...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան․ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը, ԱՄԷ...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:52
Դատավոր. Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը՝ հոկտեմբերի 7-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց՝ պաշտպանական կողմն ունի միջնորդություն դատավորի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամ դադարեցնել Հայաստանի երկաթուղին սպասարկելը. RTVI
«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը (РЖД) պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ ՝ պնդելով, որ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
«Թե նախորդ դատական նիստում հրապարակած որոշումը, թե այսօրվա որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
17:07
Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա
«Այն, ինչ տեսնում ենք վերջին մեկ տարվա ընթացքում,  դժվար է լավ սպասելիք ունենալ։ Սպասելիքն այն է, որ գոնե գրավը կկիրառվի»,-...
Աղբյուր` Panorama.am
16:46
ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
16:35
Երևանում բացվեց Ջորջ Սորոսի արձանը
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնության կազմակերպած...
Աղբյուր` Panorama.am
16:27
«Նախագահ Քոչարյանն այսօր պետք է հայտնվի ազատության մեջ». Աջակիցները դատարանի դիմաց են
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ժամը 17։00-ին հրապարակելու է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}