Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ. Գործադուլ չի եղել
Հասարակություն
16:48 11/05/2018
Հայաստան

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ. Գործադուլ չի եղել

«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ձեռնարկության աշխատանքային կոլեկտիվը գործադուլ չի հայտարարել և չի դադարեցրել  գործունեությունը:

Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է. «2018թ-ի մայիսի 10-ին ընկերության տարբեր ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ առաջ են քաշել աշխատավարձի վերանայման, ինչպես նաև  աշխատանքային կարգով պարզաբանում պահանջող այլ հարցեր:
Մայիսի 11-ի առավոտյան ընկերության գլխավոր տնօրեն պարոն Մհեր Պոլոսկովը, ձեռնարկության արհեստակցական կազմակերպության ու ակտիվի ներգրավմամբ, նախաձեռնել է լայն ու համակողմանի քննարկումներ աշխատանքային կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացված հարցերի մի մասը լուծում է ստացել, մյուսների դեպքում էլ նախանշվել են մեխանիզմներն ու ժամկետները:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բազմահազարանոց կոլեկտիվը, գիտակցելով իր դերն ու պատասխանատվությունը Հայաստանի տնտեսության համար, շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ անշեղորեն կատարելով իր ստանձնած բոլոր տեսակի պարտավորությունները»:
 

Placeholder
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ. Գործադուլ չի եղել