Սերժ Թանկյանը նոր կառավարությանը մաղթել է արդյունավետ աշխատանք ու հաջողություններ
Քաղաքական
18:12 11/05/2018
Հայաստան

Սերժ Թանկյանը նոր կառավարությանը մաղթել է արդյունավետ աշխատանք ու հաջողություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:
 

Placeholder