Սարյանը՝ գինեշատ ու գինեվետ
Հասարակություն
20:32 11/05/2018
Հայաստան

Սարյանը՝ գինեշատ ու գինեվետ

Սարյան փողոցն այս պահին  մարդաշատ է:  Բազմաթիվ մարդիկ այստեղ են՝ համտեսելու Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում արտադրված գինին: Միջոցառումն այսօր կշարունակվի մինչև ժամը 23-ը: Այն կշարունակվի նաև վաղը:

Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ ներկայացված է  200 տեսակ գինի: Համտեսել ցանկացող քաղաքացիները 4 հազար դրամ վճարում են ապակե բաժակի համար ու առաջ անցնում:

Գինու օրերը Երևանում անցկացվում են երկորդ անգամ:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի համոզմամբ՝ գինի խմելն ուղղակի սովորություն չէ, ապրելակերպ է, և միջոցառման նպատակն է առաջին հերթին բարձրացնել սպառողների մոտ գինու կուլտուրան։ Նրա խոսքով՝ գինու տուրիզմը օգնում է զարգացնել համայնքները:

















Placeholder