Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար. Վարչապետ
Քաղաքական
12:52 11/05/2018
Հայաստան

Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար. Վարչապետ

Այսօր ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հարցին՝ կոալիցիոն կառավարություն կլինի՞, Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ոչ թե կոալիցիոն կառավարություն, մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնաշանակվի ՊՆ, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն»:

Հարցին՝  որ պորտֆելները կտրամադրվեն Ծառուկյան դաշինքին, վարչապետն ասաց, որ կադրային լավագույն լուծումները պետք է գտնեն և «Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի: 

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են:

Placeholder
Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար. Վարչապետ